Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եթե ինքը հաղթի ընտրություններում, ապա կբռնակցի Հորդանանի արևմտյան ափի հրեական բնակավայրերը, հաղորդում է Deutsche Welle-ն:
Այն պարզաբանում է, որ ի տարբերություն Գոլանի բարձունքների և Արևելյան Երուսաղեմի, որը 1967 թ. Արաբական պետությունների կոալիցիայի դեմ վեցօրյա պատերազմի ընթացքում գրավեց, ապա՝ բռնակցեց Իսրայելը, Արևմտյան ափի հրեական բնակավայրերի վրա ինքնիշխանությունը դեռ չէր տարածել:
«Պատասխանը՝ այո: Ես պատրաստվում եմ ինքնիշխանություն սահմանել»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ ԱՄՆ-ը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքներում: