ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լաս Վեգասում հանրապետական հրեաների առջև ելույթում խոսեց Իսրայելի խորհրդարանական ընտրությունների մասին, հաղորդում է NBC-ն:
Թրամփը նշել է, որ կարևոր չէ թե ով կհաղթի՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, թե նրա մրցակից Բեննի Գանցը, քանի որ «երկուսն էլ լավ մարդիկ են»:
Նա նաև հավելեց, որ խնդրել է Դեյվիդ Ֆրիդմանին, Ջարեդ Քուշներին և Ջեյսոն Գրինբլաթին իր համար «պատմական ամփոփում» անցկացնել, որից հետո որոշել է ճանաչել Իսրայելի գերիշխանությունը Գոլանի բարձունքներում: