Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Սասուն Միքայելյանը պատերազմ անցած հրամանատար է, պետք է աջակցենք, որ վերականգնվի ԵԿՄ-ի համբավը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, ապրիլի 7-ին տեղի է ունենալու ԵԿՄ համագումարը, որի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կառույցի նոր նախագահ կընտրվի Սասուն Միքայելյանը։ Դաշինքն ի՞նչ դիրքորոշում ունի։

Մենք ողջունում եք ԵԿՄ համագումարը, հրավիրված ենք, մեր դաշինքից կան պատվիրակներ։ Իհարկե մասնակցելու ենք, մի փոքր առողջական խնդիրներ ունեմ՝ եթե կարգավորվի  մինչ այդ, կմասնակցեմ։

– Դուք նշում էիք, որ կառույցը պետք է համանախագահները ղեկավարեն, այսինքն՝ միանձնյա ղեկավարությանը դեմ էիք, հիմա է՞լ եք այդ կարծիքին։

Այո՛, մենք կարծում էինք, որ մեր նշած տարբերակն ավելի շատ արդյունք կտար, բայց եթե մեծամասնությունն այդպես է որոշել՝ թող այդպես լինի։ Մեր ուժերի ներածի չափով կօգնենք, որ Երկրապահը շատ  կարճ ժամանակահատվածում վերականգնվի։ Ամեն դեպքում այդ կառույցը ներկայացնում է բոլոր ազատամարտիկներին։

– Իսկ Սասուն Միքայելյանի հանդեպ ունե՞ք վստահություն, կկարողանա՞ վերադարձնել այդ կառույցին երբեմնի ունեցած հեղինակությունը։

Իհարկե կկարողանա, նա պատերազմ անցած հրամանատար է, մեր ընկերն է, մենք անձի կռիվ չենք տվել։ Մեր բոլորի ուզածն այն է, որ Երկրապահը գա իր իրական նպատակին, իր  այն առաքելությանը, ինչի համար ի սկզբանե ստեղծված է  եղել։

– Բայց մնում եք այն կարծիքին, որ համանախագահների միջոցով կառավարումն ավելի՞ արդյունավետ կլիներ։

– Այդ տարբերակով ռիսկերն ավելի քիչ են։ Պատասխանատվության առումով՝ ամբողջ թիմն է պատասխան տալիս, ոչ թե կոնկրետ մի հոգի։ Նույնն էլ ազդեցության իմաստով՝ մի անձի վրա ազդեցությունն ավելի հեշտ է, իսկ խմբի վրա չի կարող ազդել։ Հիմա եթե բոլորս աջակցենք և ոչ թե կառույցը թողնենք մի հոգու վրա ու ասենք՝ ինքն է նախագահ, թող ինքն էլ պատասխան տա, կարծում եմ՝ հաջողության կհասնենք։ Իհարկե այս դեպքում ավելի դժվար կլինի, քան կոլեգիալ կառավարման դեպքում։ Տա Աստված, որ մենք սխալվենք, ու նախագահի տարբերակով արդյունավետ լինի։ Ես դրանից ավելի շատ կուրախանամ։

– Վերջերս շատերի կողմից մի այսպիսի կարծիք է շրջանառվում, թե ի՞նչ տարբերություն՝ նախկինում Մանվել Գրիգորյանն էր ԵԿՄ-ն ծառայեցնում իշխանությունների ցանկություններին, հիմա էլ նույնը կանի Սասուն Միքայելյանը։ Նույնիսկ նշում են, որ այս դեպքում էլ ԵԿՄ-ն կդառնա նոր իշխանությունների կցորդը։ Այս տեսակետները որքանո՞վ են հիմնավոր։

Տարբերությունը հսկայական է։ Առաջինը՝ անձերի որակից է կախված, հետո՝ իշխանության մեջ այդ մարդու դերակատարությամբ ու հավակնություններով։ Անհամեմատելի է, իշխանությունների կցորդ լինելը ուրիշ է, մաս կազմելը՝ ուրիշ։

– Այսինքն՝ Սասուն Միքայելյանին ամբողջությամբ վստահո՞ւմ եք։

– Այո, ես այդ մարդու հետ մարտական ճանապարհ եմ անցել, գիտեմ նրա որակները։ Այսօր ժամանակների պահանջն ուրիշ է, այն ժամանակվա պահանջը բոլորովին այլ էր։ Նայած թե այսօր մենք Երկրապահն ինչպես ենք դիտարկում՝ որպես մահա՞կ իշխանությունների ձեռքին, թե՞ այլ։ Ես դիտարկում եմ որպես կառույց, որը հնարավոր պատերազմի դեպքում հավաքագրումով կզբաղվի, սահման կգնա, կռված տղաների սոցիալական խնդիրները վեր  կհանի, աջակցություն ցույց կտա  զոհվածների ընտանիքներին, երեխաների դաստիարակության մեջ ռեալ հայրենասիրություն կսերմանի։ Իսկ եթե պահանջը լինի, որ նախկինի պես ծառայի կլանին, ապա ի՞նչ տարբերություն, թե ով է ղեկավարելու։ Ես վստահ եմ, որ նման բան չի լինելու, երկրում իրավիճակ է փոխվել։ Մենք շատ դժվարությունների միջով ենք անցել, պայքարել ու հասել ենք մեր նպատակին, հիմա էլ այս կառույցն առողջացնելու ժամանակն է։ Սասուն  Միքայելյանը պայքարող տեսակ  է, պայքարել է  այս փոփոխության համար, հիմա բոլորս պետք է աջակցենք, որ նա կարողանա հասնել այս կարևոր նպատակին ու կառույցին բերի իր բարի համբավը։

– Դուք 2008-ի հայտնի իրադարձությունների արդյունքում սառեցրիք Ձեր անդամությունը ԵԿՄ-ին, հնարավո՞ր է վերականգնեք։

– Այո, 2008-ի հունիսից ես սառեցրել եմ իմ անդամությունը ԵԿՄ-ին, վարչության անդամ էի, բայց հրաժարվեցի՝ զգալով, որ այդ կառույցն իր  առաքելությունը չի իրականացնում։ Տեղի ունեցածից հետո բոլորս նորից հավաքվեցինք՝ վերականգնելու այդ կառույցի հեղինակությունը։ Հիմա կլինի «Ազատամարտիկների դաշինքի» հետ համագործակցության տեսքով, թե անմիջապես ներգրավվելով՝ կնպաստենք նրան, որ Երկրապահը վերադառնա իր առաքելությանը ու վերականգնի իր երբեմնի հեղինակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում