Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Հայաստանը մտնում է աֆրիկյան շուկա․ ՀՀ ԱԳ նախարարի ուշագրավ այցը Եթովպիա՝ «արևակեզ մարդկանց երկիր»

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով մեկնել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (ԵԴԺՀ), որտեղ հանդիպել է երկրի նախագահի, արտաքին գործերի պետնախարարի, խորհրդարանի խոսնակի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Առաջին հայացքից այս լուրը ոմանց կարող է զարմացնել և նույնիսկ տարօրինակ թվալ։ Շատերը կարող են հարց տալ, թե «ի՞նչ է կորցրել» Հայաստանի արտգործնախարարը Եթովպիայում և ի՞նչ կապ ունենք մենք ընդհանրապես աֆրիկյան այս հեռավոր երկրի հետ։ Բայց պատմության թեկուզ հպանցիկ ուսումնասիրությունն անմիջապես կհուշի, որ հայ և եթովպացի ժողովուրդները շատ հին ու խոր պատմական առնչություններ ունեն և այդ կապերն ու շփումները զարգացել են հիմնականում երկու ժողովուրդների քրիստոնեական ինքնության գետնի վրա։ Այսօր երկու ժողովուրդները, արդեն որպես ազգ պետություն, քայլեր են ձեռնարկում զարգացնելու երկկողմ հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Հիմնական հետաքրքրությունը Հայաստանի նոր կառավարության տնտեսական ծրագրի առանցքը կազմող նորարարության և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառների շուրջ է։ Աֆրիկան, որը Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է, շատ արագ զարգացող մայրցամաք է, ու շատ երկրներ են այսօր փորձում ճանապարհ հարթել աֆրիկյան շուկան նվաճելու։ Այս իմաստով Եթովպիան կարող է կարևոր շուկա դառնալ հայկական ապրանքների համար։ Եթովպացի գործընկերներին էլ Հայաստանը հետաքրքրում է որպես տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում զգալի առաջընթաց արձանագրած երկիր։

«Արևակեզ մարդկանց երկիրը»

«Արևակեզ մարդկանց երկիր»՝ այսպես է հունարենից թարգմանվում «Էյթոպիա» անվանումը։ Եթովպիային այս անվանումը տվել են իր բնակիչների մաշկի թուխ գույնի համար։ Միջնադարում, երբ արաբները գրավեցին Եգիպտոսը, Եթովպիային Հաբեշստան անունը տվեցին՝ տեղում բնակվող հաբաշ ժողովրդի անունից։ Սակայն 1945 թվականին վերականգնվեց երկրի նախկին անունը։ Սա լեռնային երկիր է։

Լեռների ստորոտում ձգվում են բլրաշատ սարահարթերը՝ արգավանդ սևահողերով ու կարմրահողերով: Այդ սարահարթերը Եթովպիայի շտեմարանն են: Ամենուր ցորենի, գարու, կորեկի դաշտեր են։ Եթովպիան, ի դեպ, համարվում է սուրճի հայրենիքը։ Սուրճը մշակում են երկրի հարավում։ Եթովպիան նաև լճերի երկիր է։ Թանա լճից սնվում է Աֆրիկայի ամենամեծ գետը՝ Նեղոսը։ Ուղիղ ելք դեպի ծով այլևս չունի՝ 1993-ին Էրիթրեայի անկախացման պատճառով։ Ի դեպ, Էրիթրեայի ինքնորոշման և անկախացման հանգամանքը, որպես օրինակ ու նախադեպ, ևս մի հետաքրքիր հանգամանք է մեզ համար՝ կապված Եթովպիայի հետ։ Էրիթրեայի անկախացման պատճառով արևակեզ մարդկանց երկիրը զրկվեց շուրջ 1000 կմ-անոց ծովային սահմանից և հիմա համաշխարհային օվկիանոս դուրս գալու համար օգտվում է Ջիբութիի նավահանգստից:

Եթովպիայի բնակչության էթնիկ կազմը շատ բազմազան է, բայց ժողովուրդների մեծ մասը խոսում է սեմա-քամյան լեզվաընտանիքին պատկանող լեզուներով։ Պետական լեզուն ամհարերենն է։ Ի դեպ, ամհարերենի տառերը շատ նման են մեր՝ մաշտոցյան գրերին, ու սրա հետ կապված շատ հետաքրքիր պատմություններ կան։ Այս պատմությունների մեջ, իհարկե, չենք խորանա, բայց կարող ենք արձանագրել, որ սա հայերի ու եթովպացիների բազում առնչություններից մեկն է։ Շատ նմանություններ ունեն նաև Հայ առաքելական եկեղեցին և Եթովպական ուղղափառ միաբնակ եկեղեցին։ Այս երկուսը, Ասորական, Ղպտի, Էրիթրեական եկեղեցիների հետ միասին կազմում են Արևելյան հնագույն եկեղեցիների ընտանիքը։ Ըստ պատմական աղբյուրների, եթովպացիները քրիստոնեությունը կրոն են հռչակել 318 թվականին։ Այսօր էլ երկրի բնակչության մեծ մասը (62.7 տոկոսը) դավանում է քրիստոնեություն, իսկ իսլամ՝ բնակչության 33.9 տոկոսը։

Հայերը Եթովպիայում

Հայաստանի և Եթովպիայի կապերը սերտացան հատկապես 451 թ. Քաղկեդոնի տիեզերական ժողովից հետո, երբ եթովպացիները, հայերը, ասորիներն ու ղպտիները մերժեցին Քաղկեդոնի ժողովի վարդապետությունը։ Արդեն 7-րդ դարում հայերը Եթովպիայում հիմնել են հայկական բնակավայր, որը կոչվել է «Հայկական կղզի»: Հետագայում` հատկապես Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանում, այդ կապերն ավելի են ամրապնդվել՝ ընդգրկելով առևտրի և մշակույթի բնագավառները: Հայերը Եթովպիայում հիմնել են վանքեր, դպրոցներ, զարգացրել են գրչության արվեստը, կատարել թարգմանություններ, զբաղեցրել են պետական կարևոր պաշտոններ: Հայտնի է, օրինակ, որ Եթովպիայի մասին առաջին գիտական աշխարհացույցը, որտեղ մեծ ճշգրտությամբ տրված են երկրի տեղագրությունը, լեռների, դաշտերի, գետերի, քաղաքների նկարագրությունն ու չափագրությունը, 18-րդ դարում կազմել է հայ տոմարագետ ու ճանապարհորդ Ավետիք Տիգրանակերտցի Բաղդասարյանը: Եթովպահայերը պահպանել են իրենց առաջնային դիրքը երկրի քաղաքական և տնտեսական կյանքում, սերտ կապեր ունեցել եթովպական արքունիքի հետ: Եթովպահայ համայնքը ստվարացավ 1894-96 թթ. համիդյան ջարդերից հետո, երբ բազմաթիվ հայեր Կիլիկիայից գաղթեցին Եթովպիա։ Այսօր սև մայրցամաքի ամենաքրիստոնեական երկրում մնացել են շատ քիչ թվով հայեր, որոնք բնակվում են մայրաքաղաք Ադիս-Աբեբայում։

Նորագույն շրջան

ՀՀ-ի և ԵԴԺՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. դեկտեմբերի 2-ին։ 2011 թվականից Եթովպիայում ՀՀ դեսպանն է Արմեն Մելքոնյանը (նստավայրը՝ Կահիրե)։ Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալներն առայժմ շատ փոքր են՝ մոտ 400 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում։

Հանդիպումներ նախագահի և ԱԳ պետնախարարի հետ

Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեն և Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 3-ին կայացած հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծել են Եթովպիայի փոքրաթիվ, սակայն ակտիվ հայ համայնքի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ որպես ամուր կամուրջ և կապող օղակի երկու բարեկամ երկրների միջև: Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: ԵԴԺՀ-ի արտաքին գործերի պետնախարար Մարկոս Թեկլե Ռիկեի հետ զրույցի ընթացքում էլ ընդգծվել է փոխադարձ պատրաստակամությունն ու հետաքրքրությունը՝ համագործակցելու հատկապես նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նշվում է, որ իր եթովպացի գործընկերոջը ներկայացնելով ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանն առանձնացրել է բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտները՝ դրանք դիտարկելով նաև հայ-եթովպական երկկողմ օրակարգի հավանական բաղադրիչ: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ պատահական չէ իր գլխավորած պատվիրակության կազմում նաև հայաստանյան ՏՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների ներգրավումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում աֆրիկյան գործընկերների հետ առարկայական քննարկումներ անցկացնելու համար և ուրվագծելու հետագա փոխշահավետ համագործակցության հեռանկարները։

Խելացի զարգացման ճանապարհով

Արտգործնախարար Մնացականյանը հանդիպել է նաև Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիաների նախարարի հետ ու այդ հանդիպումից հետո պատասխանել լրագրողների հարցերին՝ ասելով, որ հայ և եթովպացի ժողովուրդները, որոնք պատմության խորքից են միմյանց ճանաչում, այժմ հնարավորություն ունեն որպես ազգ պետություն առավել ընդլայնելու իրենց համագործակցությունը։

«Մենք հավատացած ենք, որ հատկապես զարգացման ներկայիս դարաշրջանում միայն խելացի զարգացման ճանապարհով է հնարավոր հասնել կայուն զարգացման, որն իսկապես մնայուն է և մարդկանց մոտ իրականում արմատավորում է զարգացման օրակարգի նկատմամբ սեփականության զգացումը: Այսպիսով, նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բարձր տեխնոլոգիաներն այն գործիքներն են, որոնք պետք է փոխանցվեն մարդկանց, որպեսզի նրանք կարողանան տնօրինել իրենց կյանքը և հարստության ստեղծումը: Մենք Հայաստանում մեր տնտեսության այդ ոլորտների՝ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման հետաքրքիր օրինակ, շատ հետաքրքիր ազգային փորձ ունենք։ Ես շատ հպարտ եմ, որ այս տարիների ընթացքում մենք հասել ենք մի հանգրվանի, երբ մեր ՀՆԱ-ի 7․4 տոկոսը կազմում է այդ ոլորտը, որի տարեկան աճը վերջին 8 տարիների ընթացքում 25 տոկոսից ավելի է»,- ասել է Մնացականյանը։

Տեխնիկական աջակցություն՝ եթովպական շուկայի դիմաց

Առաջին կրթությամբ արևելագետ-արաբագետ, բայց արդեն շուրջ 20 տարի ծրագրավորման ոլորտում մասնագիտացած Արտակ Հովսեփյանը շատ լավ է ծանոթ աֆրիկյան շուկային և հատկապես տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում տեղի ունեցող զարգացումներին։ Նա աֆրիկյան մեկ այլ երկրում՝ Մարոկկոյում հիմնված «iCAN» ընկերության գլխավոր գործադիր տնօրենն է։

Եկել է Երևան Հայաստանի կառավարությանն առաջարկած իր նախագծերը քննարկելու նպատակով։ Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ Հայաստանի ու Եթովպիայի հարաբերությունները սկսել են աշխուժանալ 2015 թվականից՝ եթովպացիների նախաձեռնությամբ։ Ասում է՝ եթովպացիները հույս ունեն, որ Հայաստանի փորձը նոր տեխնոլոգիաների ոլորտում օգտակար կլինի իրենց համար։ Եթովպիայի այսօրվա իշխանությունները «հույսով, հավատով նայում են Հայաստանի կողմը»։ Ընդ որում, նրանք շատ չեն վստահում եվրոպացիներին, ամերիկացիներին ու փորձում են հարաբերությունները Երևանի հետ կառուցել եթովպահայ ազդեցիկ համայնքի ներկայացուցիչների միջոցով։

«2015 թվականից եթովպացիները առաջադեմ տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից գնացել են Երևան բանակցությունների։ Նրանց հիմնականում հետաքրքրում են նոր տեխնոլոգիաները։ Վստահության շատ մեծ պաշար գոյություն ունի։

Նրանց առաջնահերթ հետաքրքրում է թռչող, ավտոմատացված սարքերի ավտոմատացումը։ Իրենք սկզբունքայնորեն չեն ուզում աշխատել ամերիկացիների, եվրոպացիների հետ։ Եթովպացիները դրա համար իրենց պատճառներն ունեն։ Եվ հաշվի առնելով այն, որ Խորհրդային միության ժամանակներից հայերը աչքի են ընկել այս բնագավառում, հույս ունեն, որ հայերը կօգնեն։ Ասեմ, որ հատկապես այն ընկերությունները, որոնք այսօր Եթովպիայի հետ նախագծեր են իրականացնում, այս խնդրին նայում են ոչ միայն ինժեներական, այլև ստրատեգիական տեսանկյունից։ Խոսքը նոր շուկաների մասին է, որովհետև Աֆրիկան այսօր շատ արագ զարգացող ռեգիոն է։ Ոչ մի տարածաշրջան նման տեմպերով չի զարգանում։ Ես ինքս էլ արևելագետ եմ, արաբագետ եմ, Սուդանում եմ երկար տարիներ եղել, Մարոկկոյում, մենք շատ կապված ենք, և այդ տղաներն արդեն գիտակցում են, նրանք Աֆրիկան դիտարկում են որպես պոտենցիալ շուկա հայկական ապրանքների համար»,- նշեց ինժեներ-ծրագրավորող Արտակ Հովսեփյանը։

Այսպիսով, Հայաստանը կարող է տեխնիկապես օգնել Եթովպիային, որովհետև այնտեղ նոր ձեռնարկություններ են բացվում, նոր արտադրություններ են հիմնվում, և մեր ինժեներները կարող են օգտակար լինել իրենց համար, իսկ Եթովպիան կարող է իր շուկան բացել հայկական տարբեր ապրանքների համար։

Եթովպիայից կմեկնեն Ռուանդա

«Երկու ամիս առաջ հանդիպումներ են եղել արտգործնախարարության, կառավարության մակարդակով և քննարկվել է այն հարցը, թե ի՞նչ ռազմավարություն պիտի մշակվի։ Իսկ Եթովպիան առանցքային երկիր է։ Եթովպիան կենտրոն է բոլոր համաաֆրիկական կազմակերպությունների համար։ Այստեղ են գտնվում բոլոր դեսպանատները և շատ ակտիվ աշխատում են։ Եթովպիայից հետո իրենք (հայկական պատվիրակությունը,- Ա. Ս.) գնալու են Ռուանդա։ Ռուանդայի նախագահը չափից դուրս ակտիվ քաղաքականություն է վարում։

Այս պահին Ռուանդան նախագահում է Աֆրիկյան երկրների միությունում։ Նա նույնիսկ երկու անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ։ Ռուանդա էլ գնալու են նույն նպատակներով»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Մեր հարցին, թե անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում հայ-եթովպական հնարավոր համագործակցությունը ենթադրո՞ւմ է ռազմական բաղադրիչ, Ա. Հովսեփյանը պատասխանեց՝ «այո, իհարկե», սակայն հասկանալի պատճառներով չբացեց փակագծերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում