Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Վանեցյանը բացեց փակագծերը․ Ինչ է սպասվում Հայաստանի ազգային հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, որ մեր ազգային հավաքականի մարզչական շտաբում փոփոխություններ չեն նախատեսվում: «Այս պահին ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի փոփոխություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի նախատեսում: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է ոչ վաղ անցյալում, և այս պահին իր կատարած աշխատանքների համար դեռևս չեմ կարող ասել, որ ունենք 100 տոկոսանոց թերացում, ընդհակառակը, եթե նայում ենք պրոֆեսիոնալ աչքերով, ունենք բավական դրական տեղաշարժ, և կարծում եմ, որ մեր մարզչին քննադատելու փոխարեն պետք է ավելի շատ ոգեշնչենք և օգնենք և տանք այդ հնարավորությունը, որ կարողանա մեր հավաքականը բերել այն մակարդակին, որ ունենանք հաղթանակներ, իսկ հաղթանակները ֆուտբոլում, երևի թե, ամենակարևորն են»,- ասել էր Արթուր Վանեցյանը:

Ու փաստորեն, Եվրո-2020-ի ընտրական փուլում մեր հավաքականի կատարմամբ տեսնելու ենք այն ֆուտբոլը, որը տեսանք Բոսնիա-Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հետ հանդիպումներում: Ստացվում է նաև, որ պրոֆեսիոնալ աչքով այս խաղերին հայացք գցելու պարագայում կարող ենք տեսնել նաև դրական երևույթներ: Մեծ ջանքեր գործադրելու դեպքում էլ ցավոք չենք կարող մատնանշել այդ դրական նոտաները, որոնց մասին խոսում է Վանեցյանը: Դե բնական է, մենք պրոֆեսիոնալ չենք և մենք ունակ չենք տեսնել դրանք: Ինչ վերաբերվում է 100 տոկոսանոց թերացմանը: Վստահաբար կարող ենք ասել, որ Արմեն Գյուլբուդաղյանցը 100 տոկոսով չի թերացել իր աշխատանքում: Նա անում է ամեն ինչ դրական պատկեր ստանալու համար և դա ողջունելի է: Այստեղ այլ հարց է հնարավորություններն ու կարողությունները: Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հավաքականի ցուցադրած հանդիպումները ցույց տվեցին, որ մեր գլխավոր թիմից շատ բան սպասել ուղղակի չի կարելի: Միայն Ջիբրալթարի հետ պատմական, խայտառակ հանդիպումը հերիք է եզրակացություն անելու համար: Մենք Ջիբրալթարին ուղղակի պարտավոր էինք հաղթել Երևանում: Պարտվեցինք, ու այդ խայտառակության գլխավոր պատասխանատուն ազգային թիմի մարզիչն էր: Ինչևէ, Վանեցյանի երեկվա հայտարարությունը հստակ կերպով ցույց տվեց ՀՖՖ-ի տեսլականը ազգային թիմի վերաբերյալ:

Ավելի ստույգ, մեր հավաքականի առաջ որևէ խնդիր դրված չէ և շրջափուլի ավարտից հետո ՀՖՖ-ն բնական է, որ ձախողման մասին չի հայտարարի: Ինչ ձախողման մասին է խոսքը եթե Ֆինլանդիայի և Բոսնիա-Հերցեգովինայի հետ հանդիպումները ՀՖՖ-ի նախագահը դրական նյուանսներ է տեսնում: Ձախողումը երկրպագուների համար է, որոնք ամեն անգամ դրական արդյունք են ակնկալում: Հավաքականն էլ ամեն անգամ փորձում է ուրախացնել ժողովրդին, բայց չի ստացվում: Դե ոչինչ մյուս անգամ կստացվի: Առջում Լիխտենշտեյնի հանդիպումն է, կհաղթենք, երեխաները կուրախանան: Ընթացքում էլ Ֆինլանդիայի և Բոսնիա-Հերցեգովինայի պես դրական հանդիպումներ կանցկացնենք, Լխտենշտեյնի հետ դրսում էլ «նիչյա» կանենք ու «ցիկլը» կփակենք:

Կարծում ենք շատերը կհամաձայնվեն, որ նման հեռանկար է սպասվում Հայաստանի ազգային հավաքականին: Դե մենք պրոֆեսիոնալ չենք և չենք կարող տեսնել դրականը: Ցավոք մենք չենք կարող ընկալել ինչպես կարող էր միջազգային ասպարեզում արդյունք չգրանցած մասնագետը, որը Հայաստանի մասշտաբով ևս չէր փայլել հայտնվել ազգային թիմում: Հավանաբար սա վերին գաղափարի որոշում էր, որը կրկնում ենք մեզ հասու չէ հասկանալու և ընկալելու: Մեզ ոչ պրոֆեսիոնալ մահկանացուներիս, մնում է միայն ամեն անգամ գնալ մարզադաշտ և հուսալ, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները կուրախացնեն: Չէ որ նրանք խաղում են ազգի համար:

Գուցե մի օր տղաները իսկապես ուրախացնեն ժողովրդին: Գուցե․․․: Իսկ թե երբ կգա այդ օրը իրականում դժվար է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում