Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր աշխատանքային այցով Վրաստան է ժամանում Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը։ Վերջինս իր վրացական այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և վարչապետ Նիկա Գիլաուրիի հետ։
Բացի այդ, Իլվեսը հանդիպումներ է ունենալու ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են Վրաստանի քաղաքական և տնտեսական բարեփոխումների հարցը։









































