ՌԴ Տյումեն քաղաքում ընտանեկան զույգը ստիպված է եղել 12 տոննա աղբ քանդել, որպեսզի գտնի պատահաբար այնտեղ նետված գումարը: Այս մասին տեղեկացնում է «Նաշ գորոդ» պորտալը:
Տյումենի աղբավերամշակման գործարանի տնօրեն Վիկտոր Զագիդուլինի խոսքերով, նրանց է դիմել ընտանեկան զույգը և ասել, որ պատահաբար թղթադրամներով փաթեթը նետել է աղբը: Պարզվել է, որ զույգը վաճառել է ծնողների բնակարանը և այդ գումարով փաթեթը շփոթել է աղբի հետ և նետել աղբարկղ, որից հետո այն տեղափոխել են աղբավերամշակման գործարան: Փողը գտնելու համար նրանք ստիպված են եղել 12 տոննա աղբ քանդել: