Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Մարտի 1-ի գործով հարցաքննվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է տուժող ճանաչվի

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատարանում այլ գործով հարցաքննվելուց հետո լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ հարցաքննվել է 2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով։

Նշենք, որ այս գործով արդեն իսկ հարցաքննվել են երեք նախագահները։ Վկայի կարգավիճակում հարցաքննվել են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, այս քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված։

Հիշեցնենք, որ ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատախազության հաստատման:

Մարտի 1-ի գործերով, 7-ի գործով ներգրավված փաստաբան Հովիկ Արսենյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի հարցաքննության մեջ ոչ մի արտառոց բան չկա։ «Ամբողջ խնդիրն այն է, որ տվյալ անձնավորությունը ինչ պաշտոն, դիրք է գրավում հասարակության մեջ, նախաքննություն է իրականացվում, և եթե նախաքննական մարմինն անհրաժեշտ է համարում հարցաքննել այս կամ այն անձին, ապա հարցաքննում է։ Որևէ կաշկանդվածություն չի կարող լինել։ Նպատակ է դրված բազմակողմանի, օբյեկտիվ քննություն կատարել։ Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը հանդիսացել է այն հալածյալներից մեկը, որին նախկին իշխանությունը հետապնդման է ենթարկել։ Բնականաբար, այդ անձնավորությանը պարտավոր էին անհրաժեշտությունից դրդված հրավիրել և հարցաքննել»,- ասաց Արսենյանը։

Մեր դիտարկմանը՝ Փաշինյանը կարո՞ղ էր քրեական գործի համար արժեքավոր տեղեկություններ հայտնել, փաստաբանը պատասխանեց. «Բնականաբար, ինչու չէ։ Նա անմիջական մասնակից է եղել այդ դեպքերին, ականատես է եղել և, բնականաբար, կարող է շատ արժեքավոր տեղեկություններ հայտնել նախաքննական մարմնին»։

Հովիկ Արսենյանի խոսքերով՝ այս հարցաքննություններին պետք է հաջորդի նաև այլ գործընթաց՝ տվյալ անձինք հարցաքննվելուց հետո դատավարական կարգավիճակ պետք է ստանան, ճանաչվեն տուժող։ « 2008-ին այդ քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարվել են, և այդ իրավունքները պետք է վերականգնվեն»,- ասաց Արսենյանը։

Մեր դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը ևս պետք է տուժո՞ղ ճանաչվի, փաստաբանը նկատեց. «Միանշանակ։ Ինչի մասին է խոսքը։ Ակնհայտ է, որ 2008-ից հետո արդարադատություն չի իրականացվել։ Իշխանությունը կազմակերպված քաղաքական հետապնդում է իրականացրել ընդդիմադիրների նկատմամբ՝ ոչնչացնելով ամբողջ դատական իշխանությունը։ Դրանով պայմանավորված էլ առաջիկայում սպասվում են Եվրադատարանի կողմից բազմաթիվ վճիռներ, որոնցում կարձանագրվի, որ քաղաքական հետապնդում է իրականացվել, որին ներգրավվել է ողջ իրավապահ համակարգը և դատական իշխանությունը»։

Նախկին փաստաբան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ևս նորմալ է համարում վարչապետի հարցաքննությունը Մարտի 1-ի քրեական գործով։ Նրա խոսքերով՝ այսօր խնդիր կա հասարակության պահանջը բավարարել՝ ասել, տալ հարցի պատասխանը, թե ով է եղել մարտի 1-ին ձգան ձգողը, ով է կազմակերպել ամբողջ գործընթացը։ «Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ պետք է օրենքը գերակայի։ Մեր հասարակությունը պետք է այնպիսի իրավագիտակցություն ունենա, որ վստահի նախաքննական մարմնին, նրա կողմից ձեռնարկվող գործողություններին, այդ թվում՝ հարցաքննվողների շրջանակը»,- ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք նաև, որ 2008 թվականի մարտյան իրադարձություններից հետ մեկ տարուց ավելի ընդհատակում գտնվելուց հետո 2010 թվականին Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Փաշինյանին արդարացրեց Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով, որով նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, սակայն մեղավոր ճանաչվեց 225 հոդվածի առաջին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

Մեղադրող կողմը միջնորդել էր Փաշինյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման` 2 տարի` ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, և 6 տարի` զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքների շրջանակներում: Դատավճռի հրապարակումից հետո դատարանի շենքի մոտ հավաքվածները վանկարկում էին՝ «Ամո՛թ», «Դուք ամեն ինչի համար պատասխան եք տալու», «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»: Ընդդիմությունը դատարանի կայացրած վճիռը բնորոշեց որպես «հաշվեհարդար ընդդիմության նկատմամբ»:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տարածած հայտարարության մեջ պնդել էր. «Մնացական Մարտիրոսյանի կայացրած դատավճիռը հերթական անգամ ապացուցում է իմ դեմ հարուցված քրեական հետապնդման քաղաքական բնույթը։

Խամաճիկային դատարանը, հանցագործ դատախազությունը, ապօրինի իշխանությունները, ի սկզբանե որոշելով ինձ բանտում պահելու մասին, չեն կարողացել համաձայնության գալ դա իրականացնելու մեթոդաբանության հարցում»։ Փաշինյանը «Հայաստանի Հանրապետության ազատասեր քաղաքացիներին» կոչ էր արել «հետևողականորեն շարունակել պայքարը Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած ապօրինի քրեաօլիգարխիկ իշխանությունների հեռացման և Հայաստանում օրինական իշխանության հաստատման համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում