Ռուսական Грани.ру հրատարակչության կայքում վերջերս տեղադրվել է փաստական նյութերի բացառիկ դաժանությամբ ցնցող մի տեսանյութ, որը պատմում է ռուսական բատերում սիստեմատիկորեն իրականացվոց դաժանությունների մասին։ Ֆիլմը հեղինակել են Դմիտրի Դմիտրիևը և Սերգեյ Բելյակը։
Այն կոչվում է «Իրկուտսկյան քննչական մեկուսարան – կտտանքների տարածքը»։ Այն ինչ կատարվում է ռուսական բանտերում վաղուց է գրավել հարցին հետամուտ մարդկանց ուշադրությունը, սակայն այն, ինչ տեսնում ենք ֆիլմում և լսում տուժողներից, վեր է ամեն բանական ընկալումից։
Ուշադրություն է գրավում այն, որ ռուսական «օրինապահ» համակարգերի այսօրինակ ղեկավարների հետ կանոնավոր շփման մեջ են նաև նրանց հայկական կոլեգաները…
Տուժողների թվում են նաև երկու հայ, որոնց ճակատագիրն ու հոգեկան աշխարհն այլևս խեղված են պուտինյան Ռուսաստանի անհոգի և մարդատյաց «օրինապահ» համակարգի կողմից։
Ֆիլմը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը և զգուշացնում, որ անչափահասներին այն դիտել խորհուրդ չի տրվում։