Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը թույլ չի տա Արևմուտքին իր հանդեպ կիրառել Ուկրաինայում գործող մեթոդները՝ գրում է politros.com-ը:
ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ Չավուշօղլուն այդպես է արձագանքել Ռուսաստանից Triumph հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու Անկարայի մտադրության վերաբերյալ ԱՄՆ-ի դժգոհությանը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ռուսական C-400 համակարգերի մատակարարման մասին համաձայնագիրը ավարտված գործարք է համարել։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ Ռուսաստանը չպետք է ստիպեն Թուրքիային ընտրություն կատարել իրենց միջև:
«Նման բան արեցին Ուկրաինայի հետ, և տեսեք, թե ինչ ստացվեց»,- ասել է Չավուշօղլուն։