Լոռու մարզում, ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Երեւանյան խճուղում բախվել են Mitsubishi մակնիշի 71 TC 700 համարանիշի եւ Opel մակնիշի 35 MP 432 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը: