Հոլանդական «Վիլլեմ-2» ակումբը խզել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլի հետ պայմանագիրը:
Հոլանդիայի առաջնության 28-րդ տուրից հետո Օզբիլիսը տեղափոխվել է «Վիլլեմ-2»-ի երկրորդ թիմ` «Ֆորտունա»-ի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ կիսապաշտպանը հրաժարվել է փոխարինման դուրս գալ:
Եվ ահա, կողմերը հանգել են այն եզրակացության, որ իրավիճակի միակ լուծումը պայմանագրի խզումն է:
Նշենք, որ Օզբիլիսը հանդիսանում է «Վիլլեմ-2»-ի ֆուտբոլիստ և հոլանդական ակումբում խաղում էր վարձակալության հիմունքներով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ստիպված կլինի վերադառնալ Թուրքիա: