Football365.am-ի տեղեկություններով սերբ մասնագետ Սլավոլյուբ Մուսլինը բանակցում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ և կարող է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:
Նշենք, որ Մուսլինը ներկա է գտնվել Հայաստանի գավաթի խաղարկության «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» հանդիպմանը:
Մուսլինը 2016 թվականին գլխավորել է Սերբիայի ազգային հավաքականը:
Բացի հայրենիքից, մարզչական կարիերայի ընթացքում հասցրել է աշխատել ֆրանսիական մի շարք թիմերում, Մարոկկոյում, Բելգիայում, Բելառուսում, Կիպրոսում, Ուկրաինայում: Ռուսաստանում նույնպես գործունեություն է ծավալել` գլխավորելով Մոսկվայի «Լոկոմոտիվը», Պերմի «Ամկարն» ու «Կրասնոդարը»: Վերջին աշխատավայրն եղել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ֆեյխան»: