Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Նոր բեմադրություններ, հյուրախաղեր. Կոնստանտին Օրբելյանը հավակնոտ ծրագրեր ունի

Կոնստանտին Օրբելյանը շարունակում է կատարել իր պարտականությունները Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Նա բանակցություններ է իրականացնում միջազգային գործընկերների հետ նոր բեմադրություններ անելու, փառատոնների մասնակցելու նպատակով:

Այս մասին ապրիլի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը:

«Շաբաթ օրը մեկնում եմ Նյու Յորք` Արամ Խաչատրյանի անվան բալետի փառատոնի վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Փառատոնը կանցկացվի Նյու Յորքում 2020 թվականի ամռանը: Ծրագրում ենք «Անուշ» օպերայի նոր բեմադրություն իրականացնել ԱՄՆ-ի հայ համայնքին ներկայացնելու համար: Մոսկվայի Մեծ թատրոնը մեզ առաջարկել է բեմադրել ութ բալետային, տասը օպերային ներկայացում: Նոր բեմադրություններ անելը բավականին աշխատատար գործ է, և եթե մենք կարողանանք կյանքի կոչել մեր ծրագրերը, շատ երջանիկ կլինենք»,-ներկայացրեց Կոնստանտին Օրբելյանը:

Անդրադառնալով իրեն օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելու խնդրին` Օրբելյանն ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն ապատեղեկատվության հետևանքով է կարծում, որ իր նշանակումն անօրինական է: «Եղել է ՀՀ կառավարության որոշում, որով ես նշանակվել եմ տնօրեն, այսինքն՝ եթե խնդիր կա կառավարության հետ, ապա դատի տվեք կառավարությանը, և թող դատարանը որոշի իմ նշանակումն օրինակա՞ն էր, թե ոչ: Ամեն դեպքում, իմ պայմանագիրը նախարարության հետ լեգիտիմ է: Ես ոչ ոքի չեմ խնդրել, որ ինձ նշանակեն այդ պաշտոնում»,-ընդգծեց Օրբելյանը:

Նա շեշտեց, որ եթե իր նշանակումն անօրինական էր, ապա իրեն կարող էին ինը ամիս առաջ հեռացնել աշխատանքից, բայց, ասես, սպասում էին, որ ինքն իր իսկ որոշմամբ հեռանա: «Ես չեմ հեռանա, քանի որ պատասխանատվություն եմ կրում կոլեկտիվի առաջ: Չեմ կարող դավաճանել իմ թատրոնը, այն մարդկանց, որոնք ինձ հետ հույսեր են կապում»,-ասաց Օրբելյանը:

Խոսելով Նազենի Ղարիբյանի այն պնդման մասին, թե օպերային թատրոնն ավելի քան 90 մլն դրամ պարտք ունի, Օրբելյանն ասաց, որ ինքը բեմադրություններ իրականացնելու համար ծախսում է հովանավորների և իր սեփական գումարները: «Օպերային թատրոնի տնօրենի պարտականությունները ստանձնել եմ 2017 թվականի փետրվարի սկզբին: Այդ տարվա դեկտեմբերից թատրոնում արդեն իսկ աուդիտ էր իրականացվում, որի արդյունքները մենք ստացել ենք այդ տարվա մարտին, աուդիտը 2014, 2015 և 2016 թվականների համար էր արվում: Փաստաթուղթը, որը մենք ստացանք, վերաբերում էր ՀՀ մշակույթի և ՀՀ ֆինանսների նախարարությունների միջև ադմինիստրատիվ խախտումներին: Նազենի Ղարիբյանն էլ է վերջերս հայտարարել, որ ես ոչ մի առնչություն չունեմ այդ պարտքերի հետ, տուգանքների հետ: Իմիջայլոց, ես չեմ ստորագրել այդ փաստաթուղթը, և մենք փորձել ենք ՀՀ մշակույթի նախարարության հետ լուծել այդ խնդիրը, սակայն քննարկումներն ընդհատվեցին: Հիմա մենք քիչ-քիչ վճարում ենք այդ պարտքերը, որոնք ես ժառանգել եմ նախորդ ղեկավարությունից»,- պատմեց նա:

Կոնստանտին Օրբելյանի ղեկավարման տարիներին թատրոնն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես է եկել Մեծ թատրոնում, հյուրախաղերով ելույթներ ունեցել արտերկրում: Նա օպերային թատրոնում հանդես գալու, վարպետության դասեր անցկացնելու նպատակով թատրոն է հրավիրել օպերային արվեստի ականավոր ներկայացուցիչների: Իրականացվել են նոր բեմադրություններ` «Կախարդական սրինգ», «Մանոն», «Չիպոլինո» և այլն:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով մարտի 28-ին Կոնստանտին Օրբելյանը հեռացվել է թատրոնի տնօրենի պաշտոնից: ՀՀ մշակույթի նախարարությունը դրա վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Օրբելյանը ոչ լեգիտիմ է նշանակվել թատրոնի տնօրենի պաշտոնում:

Թատրոնի անձնակազմն իր վրդովմունք էր հայտնել այդ առնչությամբ և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո որոշվել էր, որ թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավոր դրվեն փոխտնօրենի վրա: Թատրոնի էլեկտրոնային հասցեներին ուղարկվել են նախարարության որոշման հիմնավորումները, իսկ անձնակազմը գրավոր ներկայացրել է հակափաստարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում