Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մոսկվան կօգնի Ադրբեջանին և Հայաստանին՝ իրականացնելու Վիեննայի հանդիպման արդյունքները. Զախարովա

Մոսկվան Բաքվին ու Երևանին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման արդյունքների իրականացման գործում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է ONA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, որի տեքստը զետեղված Է ռուսական դիվանագիտական գերատեսչության կայքում:

«Ռուսաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգում ղարաբաղյան կարգավորման հարցում կողմերին օժանդակելը դասված է կարևորագույն արտաքին քաղաքական գերակայությունների թվին: Այդ հանգամանքը առանձնակի կարևորություն է տալիս իրականացվող միջնորդական գործունեությանը, որոշում մեծ ուշադրությունը դրա արդյունքների նկատմամբ,- նշել է դիվանագետը:- Սերտ փոխգործակցությամբ ենք աշխատում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մյուս համանախագահ պետությունների հետ»:

https://www.1in.am/assets/uploads/2019/03/00-1200.jpg

Այս համատեքստում արծարծելով Երևանում քաղաքական ղեկավարության փոխվելու վերաբերյալ հարցին, Զախարովան ընդգծել է, որ դա «Հայաստանի ներքին գործն է»: «Ղարաբաղյան կարգավորման խնդիրների շուրջ բանակցային գործընթացը շարունակվում է: Կողմերը մտադրություն են դրսէորում շարունակելու խաղաղ կարգավորման հասնելուն միտված աշխատանքը»,- հավելել է Զախարովան:

Նրա խոսքով՝ այդ տրամադրվածությունն արձանագրվեց նաև անցյալ շաբաթ Վիեննայում Ալիեւի և Փաշինյանի հանդիպման արդյունքների վերաբերյալ արված հայտարարության մեջ: «Ողջունում ենք բանակցություններում գերակշռող կառուցողական մոտեցումը: Կողմերին անհրաժեշտ օժանդակություն ենք ցուցաբերելու, որպեզի իրագործենք այն գաղափարները, որոնց շուրջ ըմբռնում ձեռք բերվեց Ավստրիայի մայրաքաղաքում»,- հավաստիացրել է դիվանագետը:

«Սակայն, ինչպես քանիցս ընդգծել են համանախագահ երկրների նախագահները, հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունն ընկած է դրանում ներքաշված կողմերի վրա: Դրա համար հիմք կա: Գլխավորը՝ քաղաքական կամք դրսեւորելն է»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում