Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Mercedes ավտոմեքենայի վրա, որը հավաքվել է Ռուսաստանում: Միջոցառումը տեղի է ունեցել Մոսկվայի մարզի «Եսիպովո» արդյունաբերական պարկում Mercedes-Benz ավտոմոբիլների հավաքման գործարանում, տեղեկացնում է Life-ը:
«Մենք ներկա ենք մեր ավտոշուկայի համար հաճելի և կարևոր իրադարձությանը,- ասել է պետության ղեկավարը:- Գիտեմ՝ որքան երկար է ընթացել երկխոսությունը, որքան երկար է ընկերությունը պատրաստվել ներդրումային նախագծի ընդունմանը»:
Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ գերմանական ավտոարտադրողի գործարանի բացման համար պահանջվել է մեկուկես տարի: Պուտինը նաև խոստացել է, որ Ռուսասատանը կաջակցի այսօրինակ ներդրումային ծրագրերին: