Ապրիլի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։40-ի սահմանում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են BMW մակնիշի Օ 007 BB 42 RUS համարանիշի և ЗИЛ բեռնատար մակնիշի 41 ՏՏ 846 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով BMW-ի և ЗИЛ-ի վարորդներն ու BMW-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկները։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։