Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

2016-ի ապրիլին տեղի է ունեցել դավաճանություն, և ՀՀ նախկին ղեկավարությունը սպասարկել է կոնկրետ շահեր

«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանության առաջ քաղհասարակությունից մի շարք հարցեր բարձրացվեցին, սակայն այդպես էլ այդ հարցերը մնացին անպատասխան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանը։

«Ապրիլյան պատերազմի արդյունքում տեղի ունեցավ հրադադարի գծի ակնհայտ խախտում, որը չունեցավ որևէ միջազգային հետևանք։ Այս ամենն ամփոփելով՝ մենք եկանք եզրահանգման, որ տեղի էր ունեցել դավաճանություն, և Հայաստանի ղեկավարությունը սպասարկել է շահեր, որոնք որ բերել են արհեստականորեն այն վիճակի, որից տպավորություն էր ստեղծվում, որ Իլհամ Ալիևը կարող է ինքնակամ պատերազմներ հրահրել, մարդ սպանել և մնալ անպատիժ, իչպես եղավ ապրիլյան դեպքերի ժամանակ, ու առ այսօր Հայաստանի Հանրապետությունը իր որևէ պաշտոնական գործողությունով այս իրավիճակը չի փոխել»,- նկատեց Ղուկասյանը՝ հավելելով, որ անցած տարի Սերժ Սարգսյանի հրաժարականի պատճառներից մեկն էլ ապրիլյան պատերազմի ժամանակ իր վարկն էր և այդ վարկի հետ կապված իր նկատմամբ առաջադրված մեղադրանքները։

Ղուկասյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմից հետո իրենց կողմից տարածված տեսանյութին, որտեղ երևում էր, թե ինչպես են հակառակորդի ուժերն առաջ գալիս, իսկ մեր կողմից հրամանատարական կազմը թույլ չի տալիս զեկուցել իրավիճակի մաիսն։ Ղուկասյանի խոսքով՝ իրենց կողմից այդ տեսանյութի հրապարակումը մեկ նպատակ ուներ՝ ցույց տալ, ապացուցել, որ Ադրբեջանն է առաջինը հարձակվել:

«Մեր կողմից հրապարակված տեսանյութը վտանգում էր ապրիլյան պայմանագրային պատերազմի ամբողջ դավադրությունը և բացահայտում էր, որ հայկական կողմն ունի ապացույցներ, որ Ադրբեջանն է կատարել հարձակումը։ Իսկ տեսանյութի հրապարակման անհրաժեշտությունն առաջացավ, քանի որ Վիեննայի հանդիպման ժամանակ՝ մայիսի 15-ին, հայկական կողմը հայտարարել էր, որ չունի ապացույցներ, թե Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա առաջինը։ Հայաստանի ղեկավարության կողմից նպատակ կար ծածկադմփոց անելու տեսանյութի առկայության մասով և ձև բռնելու, թե չունի ապացույց։ Իսկ մեր հրապարակումով ապացուցվեց, որ Հայաստանի ղեկավարությունը ստում է ամենաբարձր մակարդակով»,- ընդգծեց Ղուկասյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում