Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։
Իր նամակում Ալիևը գոհունակություն է հայտնում ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակից.
«Մեզ համար շատ կարևոր է ԱՄՆ-ի հետաքրքրվածությունը մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման հարցում։ Մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, և անձամբ Դուք ջանքեր եք ներդնում միջազգային իրավական նորմերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ալիևը Բաքվի մետրոպոլիտենի կայարաններից մեկի բացման արարողակարգի ժամանակ դարձյալ հիշել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական բանակը «դասվում է» աշխարհի մասշտաբով հզոր բանակների թվին։