Monday, 02 10 2023
Տեղահանվածների համար կարող են տներ կառուցվել ու հենց արցախցիները աշխատեն
Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսենսուս․ Տաթևիկ Հայրապետյան
ՌԴ-ն շանտաժ է անում․ Մոսկվայի համար անսպասելի էր Հայաստանի կողմից սեփական շահերի հետապնդումը
ԱՀԿ-ն ակտիվացնում է իր արտակարգ իրավիճակների համակարգերը ու փորձագետներ ուղարկում Հայաստան
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կտեսնենք, որ հայությունը, Քրիստոսի նման խաչի Ճամբէն քայլելով, տակավին կբարձրացնի «Խաչ քո եղիցի մեզ ապաւէն, Տէ՜ր Յիսուս» աղոթքը․ Տ. Թորգոմ Եպս. Տոնոյան
Երկու ծայրահեղություն, որ փակեցին բովանդակությունն ու բացեցին անկման ճանապարհը
Ուժգին պայթյուն և հրդեհ՝ ՌԴ-ում. բնակելի շենքից տարհանվել է ավելի քան 300 մարդ
Հայաստանի հիվանդանոցներում բուժվում է ԼՂ-ից տեղահանված 363 բուժառու
Հոկտեմբերի տոնական օրերը
Փրկարարները Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել
Ինչպե՞ս Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, միջազգային հետախուզման մեջ գտնվող Արայիկ Հարությունյանին հաջողվեց Հայաստան հասնել…
ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ
Մարուքյանը հակադարձել է Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չհամարող փորձագետին
Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա օգնություն կուղարկի ՀՀ
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը

Ալիևի հոգեվիճակը հասկանալի է՝ գործ ունի չզիջող իշխանության հետ

Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական, փորձագիտական դաշտի ուշադրության կենտրոնում։ Իր ուղիղ հեռարձակմամբ հանդիպումը մեկնաբանել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք չէ փնտրել հաղթածների ու պարտվածների։ Վարչապետը նաև ընդգծել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է եկել հայտարարություններով, որոնք դուրս են համատեղ հայտարարությունների շրջանակներից։ Ընդ որում, այս հարցի շուրջ իրենց տարակուսանքն են հայտնում նաև քաղաքագետները՝ ընդգծելով, որ Ալիևի՝ Բաքու վերադառնալուն պես իրավիճակը փոխվում է, և սկսվում է հայատյացության քարոզը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Հայաստանը պետք է շարունակի բանակցություններն այս հունով և հետ չկանգնի իր դիրքերից. «Սերժ Սարգսյանին նախկինում գովում էին, գոհ էին, որովհետև հանձնվող էր, իսկ հիմա մեր դիրքորոշումը փոխվել է, վերադարձել ենք միջազգային իրավունքի շրջանակներին, և պարզ է, որ թուրքերին սա ձեռնտու չէ»։

Շիրինյանն ընդգծեց. «Կարծում եմ՝ զարմացել են, որ հայերի մեջ կան այնպիսի գործիչներ, որոնք մեր շահերն են պաշտպանում, գործակալական ցանցից դուրս ենք եկել, դրա համար էլ գնացել հասել է Բաքու և սկսել նույն երգը երգել։ Սա քարոզչություն է, գիշեր-ցերեկ պետական մակարդակով եթերում հակաքարոզչություն է արվում, և դա խրախուսվում է, ու այսպես էլ կշարունակվի»։

Ըստ նրա՝ պատերազմի հավանականությունը կախված չէ բանակցություններից. «Եթե պատերազմ եղավ՝ կլինի, ապրիլյան պատերազմը հիշեք, բանակցություններն, ըստ էության, դադարեցված չէին, բայց ռուսների հետ պայմանավորված պատերազմ սկսվեց։ Այնպես որ, մենք դրան պատրաստ պետք է լինենք, 5-րդ շարասյունն իր գործունեությունը Հայաստանում չի դադարեցրել։ Ինչպե՞ս նրանց զանազանենք՝ շատ հեշտ։ Նրանք, ովքեր քննադատում են վարչապետին ու պաշտպանության նախարարին, հենց նրանք էլ այդ 5-րդ շարասյունն են։ Փաստորեն Ալիևը Հայաստանում լյուստրացիա է իրականացնում։ Մինչդեռ այդ երկու պաշտոնյաների հայտարարությունները բխում են բացառապես մեր պետության, մեր երկրի շահերից։ Վախենալու ոչինչ չունենք, միշտ Ադրբեջանին ջախջախել ենք, այդպես էլ կշարունակենք։ Որքան էլ բանակցենք, մեր զգոնությունը միշտ պետք է պահենք»։

Լևոն Շիրինյանը եզրափակեց. «Քարոզչությանը պետք է պատասխանենք մեր քարոզչությամբ, մեր զգոնությամբ, իսկ այն, որ մեր շարքերում էլ կլինեն նրանց պաշտպանողներ, չզարմանաք, նրանք եղել են ու փորձում են չհանձնվել, բայց իմ կարծիքով՝ շուտով ամբողջությամբ կջախջախվեն»։

https://i.ytimg.com/vi/5mdFrQfIQyc/maxresdefault.jpg

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ բանակցություններից հետո Ալիևի պահվածքը սպասելի էր: «Որովհետև Հայաստանի նոր իշխանությունը ավելի ամուր է իրեն զգում երկրի ներսում, և Ալիևը, հասկանալով, որ Հայաստանի նոր իշխանությունից չի կարողանալու զիջումներ կորզել՝ բնականաբար համապատասխան հոգեվիճակի մեջ պետք է ընկներ, ինչն էլ և տեղի է ունեցել։ Սա միանգամայն սպասելի էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քանանյանն այդուհանդերձ չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե Հայաստանն այժմ արցախյան հարցի շուրջ բոլորովին նոր մոտեցում ունի. «Բոլորովին նոր մոտեցման մասին մենք կկարողանանք խոսել, միայն երբ անցում կկատարվի 91 թվականից որդեգրված արցախյան հայեցակարգից։

Ընդհակառակը՝ մենք տեսնում ենք նախկին հայեցակարգի շրջանակներում որոշակի ավելի սկզբունքային մոտեցումներ։ Պաշտպանության նախարարի հայտարարությունը միանգամայն ողջունելի է, կան ճիշտ շեշտադրումներ։ Հանդիպման վերաբերյալ միայն հետևյալը կասեմ՝ Փաշինյանը գործնականում համոզվեց, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ միջնորդները որևէ փուլում պատրաստ չեն լինելու բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պետք է փորձել ոչ թե մեռելածին հայեցակարգը կենդանացնել, այլ որդեգրել նոր հայեցակարգ։ Ակնկալիքներ չկան, որ այդպես կվարվեն, բայց հուսանք»։

Մեր զրուցակցի խոսքով՝ նման արդյունքները սպասելի էին, և զուտ բանակցություններ էին հանուն ռազմական գործողությունների հետաձգման. «Ընթացիկ արդյունքներից ավելի որևէ բան ոչ ոք չէր կարող ակնկալել։ Ընթացիկ իմաստով նորմալ է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում