Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և «Նյուքասլ»-ի դեմ խաղում նրան 10 րոպե խաղաժամանակ հատկացնելու մասին:
«Մեզ համար կարևոր են բոլոր խաղացողները: «Նյուքասլ»-ի դեմ խաղում ինձ պետք էր, որ Մխիթարյանը խաղա 10 րոպե, և նա լավ կատարեց իր առաջադրանքը»,- ասել է մարզիչը: