Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Արցախը կշարունակի ջանքեր գործադրել ապրիլյան պատերազմի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել 2016թ. ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձի դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները` ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, Արցախի քաղաքացիների` սեփական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ձաստաթղթում նշված է. «Ուղիղ երեք տարի առաջ՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագրով ամրագրված հրադադարի ռեժիմը, Արցախի հետ սահմանի ողջ երկայնքով նախաձեռնել է պատերազմական գործողություններ։ Ադրբեջանական զինված ուժերը ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական օդուժի կիրառմամբ հրետակոծման են ենթարկել ոչ միայն Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը, ինչը հանգեցրել է զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Միայն չորս օր անց՝ 2016 թ. ապրիլի 5-ին, զգալի կորուստներ կրելով, Ադրբեջանը ստիպված էր ռազմական գործողությունների դադարեցում խնդրել Ռուսաստանի միջնորդությամբ։

Հարձակողական գործողությունների ծավալն ու ինտենսիվությունը, օգտագործված զինտեխնիկայի և կենդանի ուժի քանակը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունները վկայում են, որ ապրիլյան իրադարձությունները ոչ այլ ինչ էին, քան նախօրոք ծրագրված ռազմական ագրեսիա։ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում զավթել Արցախի ողջ տարածքը՝ փորձելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժի կիրառման միջոցով, որը, սակայն չհաջողվեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։

Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ուղեկցվում էին միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով և պատերազմական հանցագործություններով։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից հետևողական աշխատանքներ են իրականացվել՝ միջազգային հանրությանը, այդ թվում՝ մասնագիտացված կառույցներին և ատյաններին իրազեկելու իրագործված ոճրագործությունների մասին։ Համոզված լինելով, որ նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Ռազմական գործողությունների ավարտից հետո անցել է երեք տարի, սակայն դեռ արդիական է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները զսպելու միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ ապահովելու 1994 թ. մայիսի 12-ի և 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերի լիակատար իրագործումը։ Անհրաժեշտ է նաև ներդնել հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմներ, և հատկապես ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով։

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է, որ Ադրբեջանի կողմից հակամարտությունն ուժային ճանապարհով լուծելու փորձի դեպքում կձեռնարկվեն ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները` ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, Արցախի քաղաքացիների` սեփական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը պաշտպանելու համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում