ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները սպասում են թուրքական զինված ուժերի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հոտ կապված խնդրի լուծմանը: Պենտագոնի ղեկավարի խոսքերը փոխանցում է Reuters-ը:
Նա հավելել է, որ C-400-ից հրաժարվելու դեպքում Թուրքիան կկարողանա ԱՄՆ-ից գնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև պահպանել իր մասնակցությունը F-35 կործանիչներ արտադրման նախագծին:
Գործակալությունը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր է համոզել Թուրքիային անցնելու ամերիկյան զենքի:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ C-400-ի գնման հարցը լուծված է և ենթակա չէ վերանայման: