Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Պուտինի պլանների

«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը նման ծրագրեր իրականացնելու համար պետք է նվազեցնել: Կան բազում հակամարտություններ, որոնք դեռևս լուծված չեն, տարիների պատմություն ունեն, ինչպես Կիպրոսը: Ղարաբաղյան հակամարտությունն ընթանում է ագրեսիվ հայտարարություններով, որոնց մեծ մասի հեղինակը Ադրբեջանն է, և այդ հայտարարությունները բարձր մակարդակով են արվում: Ինչպե՞ս կարելի է հումանիտար ծրագրեր իրականացնել, երբ Ադրբեջանի նախագահը հրապարակային խոսում է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանը գրավելու մասին»,- Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը ու դրա շրջանակներում հումանիտար քայլեր ձեռնարկելու պայմանավորվածության ձեռք բերմանը, ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Զատուլինը նաև ավելացրել է, որ պաշտոնական Բաքուն «հիստերիկ» վերաբերմունք է ցույց տալիս մարդկանց նկատմամբ, ովքեր անգամ հումանիտար նպատակներով մեկնում են Ղարաբաղ, նրանց ներառում է «սև ցուցակներ»-ում, հայտարարում «պերսոնանոնգրադա» կամ ինչպես դա եղավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքում՝ պահանջում արտահանձնել իրեն: «Այս ամենը անհանդուրժողական մթնոլորտի արդյունք է և հարվածում է առաջին հերթին Ադրբեջանին»,- նշել է Կ. Զատուլինը:

«Հայ ժողովրդի մեծ բարեկամ» Զատուլինի այս հայտարարությունները, բնականաբար, պայմանավորված չեն հայկական կողմի շահերի համար մտահոգություններով, թեև ներկայացվում են հենց այդ տոնայնությամբ։ Իրականում Զատուլինի ու մյուսների մտահոգությունը Հայաստանն ու Արցախը չեն։

Ռուսական քաղաքական, փորձագիտական շրջանակները մտահոգված են, ավելի ճիշտ՝ նրանց հանձնարարված է մտահոգվել, քանի որ Կրեմլում, ըստ ամենայնի, մտավախություններ ունեն, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կարող է դուրս գալ ռուսական մոդերատորության ծիրից։ Իսկ Մոսկվան, հիշեցնենք, արդեն մի քանի տարի տարբեր ձևաչափերով, տարբեր փաթեթավորումներով ու տարբեր անվանումներով փորձում է առաջ տանել, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որի վերջնանպատակը որևէ անվան տակ Արցախ ռուսական զորք մտցնելն է։ Այդ պլանի մասին վերջերս «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում խոսել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ նշելով, որ ներկայումս բանակցային սեղանին «Լավրովի պլանն է», որը չի ընդունում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։

Ակնհայտ է, որ ռուսական կողմին չի կարող գոհացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը շրջանցում է «Լավրովի պլանը», իմա՝ վերջնարդյունքում, Արցախյան հակամարտության գոտում Իրանի հետ սահմանագծին ռուսական զորքերի տեղակայման հնարավորությունը։ Իսկ եթե իրականություն դառնան Վիեննայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունները, երկու երկրների սահմանին կարող են տեղակայվել ոչ թե զորքեր, ինչպես ցանկանում է Ռուսաստանը, այլ հումանիտար առաքելություն իրականացնող սուբյեկտներ։

Ադրբեջանի հակահումանիստական կերպարի մասին հիշեցումները Զատուլինի հարցազրույցով չեն ավարտվելու։ Առաջիկայում պետք է սպասել ռուսական քաղաքական-քաղաքագիտական մտքի նույնաբովանդակ արտահայտությունների, որոնց նպատակը մեկն է՝ բոլոր հնարավոր միջոցներով խափանել անգամ սաղմնային վիճակում գտնվող խաղաղության հաստատման գործընթացը։ Ռուսաստանին տարածաշրջանում, այդ թվում՝ Արցախում, պետք է ոչ թե հարատև խաղաղություն, այլ հարատև պատերազմ, որը ժամանակ առ ժամանակ բորբոքելով՝ Մոսկվան կկարողանա վերահսկողության տակ պահել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։

Կոնկրետ Հայաստանի պարագայում Ադրբեջանի հետ պատերազմն այն վերջին կռվանն է, որը օգտագործելով՝ Ռուսաստանը դեռևս մնում է տարածաշրջանում, մասնավորապես՝ ռազմական ներկայություն ունենալով Հայաստանում։ Ռուսաստանին կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի հասարակությունը ունենա մշտական թշնամի, որից «պաշտպանել» կարող է միայն Ռուսաստանը։

Այս սկզբունքով է Ռուսաստանն առաջնորդվում ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլ նաև հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Թե՛ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը չի բխում Ռուսաստանի ո՛չ կարճաժամկետ, ոչ էլ առավել ևս՝ երկարաժամկետ շահերից։ Դա է պատճառը, որ Ղարաբաղյան հակամարտության ցանկացած փորձ, այդ թվում՝ Վիեննայի պայմանավորվածությունները, Ռուսաստանն ընկալում է որպես սեփական կայսերապաշտական շահերի դեմ ուղղված քայլ։ Ռուսաստանում հասկանում են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից ու որպես դրա հետևանք՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատումից հետո Հայաստանն այլևս որևէ մոտիվացիա չի ունենալու ռուսական ուղեծրում մնալու համար։ Իսկ դա նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ Ռուսաստանը կարող է կորցնել ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանն ամբողջությամբ։ Ահա այդ տիրությում պետք է փնտրել Զատուլինի ու մյուսների «մտահոգությունների» արմատներն ու դրդապատճառները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հանդես է գալիս նախաձեռնողականությամբ, նախկին իներցիոն տրամաբանությունը մերժելու դիրքերից։ Այսպիսով, նա անուղղակիորեն դեմ է գնում Լավրովի, իսկ ավելի լայն համատեքստում՝ Պուտինի պլաններին։

Այնպես որ, առաջիկայում պետք է սպասել Հայաստանում պրոռուսական ուժերի ակտիվացման ու գուցե հակահայկական բովանդակությամբ նոր ռեպորտաժների ռուսական հեռուստաընկերությունների եթերում։ Այդ թվում՝ պետական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում