Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Կառավարության կողմից ընդունված «Քաղաքացու օր» նշելու որոշումը։ Թեև Գալուստ Սահակյանին հարց էր ուղղվել «Քաղաքացու օրվա» մասին, բայց նա գերադասեց խոսել քաղաքականության օրվա մասին։