Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հեռախոզազրույցի ընթացքում Ադրբեջանի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին իր գնահատականներից է խոսել՝ գրում է ria.ru-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
«Նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Իլհամ Ալիևը խոսել է մարտի 29-ին Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։