Toyota Motor Corp-ը 2019-ի ապրիլի 1-ին բասկետբոլիստ-ռոբոտ է ներկայացրել, որը երեք միավորանոց նետումներ է կատարում, հաղորդում է AP-ն:
Ռոբոտին, որն արտաքինից մարդու է նման, նախագծողները Cue 3 են անվանել: Այն ստեղծվել է 2017 թվականին:
207 սանտիմետր հասակով ռոբոտը, օգտագործելով իրանի վրա տեղադրված տվիչները, զամբյուղի եռաչափ պատկեր է ստանում, որից հետո կարգավորվում են սարքի ձեռքերի և ծնկների ներսում տեղադրված շարժիչները՝ հարվածի ուժը և ճշգրիտ անկյունը հաշվարկելու համար:
Տոկիոյի մերձակայքում Cue 3-ի հնարավորությունների ցուցադրության ժամանակ ռոբոտը ութից հինգ հաջող երեք միավորանոց նետումներ է կատարել: Թեև Cue 3-ը սովորական մարզիկի նման չի կարող վարել գնդակը, սակայն, ինչպես նշում են նախագծողները, ռոբոտը դեռևս լավագույն արդյունքներն է ցուցադրում:
My @AP Photos and AP Story today
Toyota robot can't slam dunk but shoots a mean 3-pointer https://t.co/3LauVBgZeN— Yuri Kageyama (@yurikageyama) April 1, 2019