Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արսենալը» փայլուն ցուցանիշներ է գրանցում. Ինչու Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը», սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Նյուքասլի» նկատմամբ, հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում՝ շրջանցելով սկզբունքային մրցակից «Տոտենհեմին»: Վերջինս այս տուրում դրամատիկ պայքարում 2:1 հաշվով զիջել էր «Լիվերպուլին»: Այս պահին «Արսենալն» ունի 63, իսկ 4-րդ հորիզոնականում գտնվող «Տոտենհեմը»՝ 61 միավոր: Նույնքան միավոր է վաստակել նաև լավագույն հնգյակը եզրափակող «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին», 60 միավորով 6-րդն է: Պրեմիեր լիգայի 2018/19թթ. մրցաշրջանի ավարտից 6 տուր առաջ թեժ պայքար է ծավալվել 3-4-րդ հորիզոնականների համար:

Նշենք, որ Անգլիայի առաջնությունում լավագույն քառյակում հայտնված թիմերն իրավունք են ստանում Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլին մասնակցելու: Հիշեցնենք, որ «Արսենալը» պայքարը շարունակում է նաև Եվրոպա լիգայի խաղարկությունում: Քառորդ եզրափակչում անգլիական ակումբը մրցելու է Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլիի» հետ:

Այն, որ մրցաշրջանի ավարտին «Արսենալը» վերելք է ապրում, կարծում ենք՝ փաստ է: Պրեմիեր լիգայի տնային վերջին 10 հանդիպումներում «Արսենալը» նույնքան հաղթանակ է տարել: Վերջին անգամ լոնդոնյան թիմը նման ցուցանիշ գրանցել էր 1998 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» վերջին անգամ տանը՝ «Էմեիրեյթս» մարզադաշտում, միավորներ է կորցրել 2018 թվականի նոյեմբերի 11-ին՝ ոչ-ոքի՝ 1:1 խաղալով «Վուլվերհեմփթոնի» հետ: Ավելին, վերջին երեք հանդիպումներում «Արսենալն» ընդհանրապես գնդակ չի ընդունել: Մասնավորապես, երեկվա հանդիպումից առաջ «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում 3:0 հաշվով առավելության էր հասել ֆրանսիական «Ռենի» նկատմամբ, այնուհետև 2:0 հաշվով հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Երեք խաղում անընդմեջ «Արսենալը» գոլ բաց չէր թողել 1.5 տարի առաջ: Այն ժամանակ «Արսենալը» ոչ-ոքի՝ 0:0 էր խաղացել «Վեսթ Հեմի» հետ, այնուհետև 1:0 հաշվով առավելության հասել «Նույքասլի» և նույն «Վեսթ Հեմի» նկատմամբ, սակայն Անգլիայի գավաթի խաղարկությունում:

Ինչևէ, երեկվա խաղում «Արսենալը» ցուցադրեց բալանսավորված խաղ և մրցակցին գերազանցեց բոլոր առումներով: Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նախընտրել էր ընդգծված հարձակողական 3-4-2-1 մարտավարությունը՝ տոն տալով եզրերին դաշտի կենտրոնական հատվածին: Որպես վինգերներ՝ Էմերին օգտագործեց Կոլաշինացին և Մայթլենդ Նայլսին: Միևնույն ժամանակ Էմերին հագեցրել էր կիսապաշտպանության կենտրոնը՝ ի դեմս Իվոբիի, Օզիլի, Ռեմսիի և Գենդուզիի: Միակ հարձակվողն Ալեքսանդր Լակազետն էր, որ խփեց իր թիմի երկրորդ գնդակը: Չնայած Էմերին այս հանդիպումից առաջ որոշակի խնդիրներ ուներ, այնուամենայնիվ կարողացավ մարտավարական ճիշտ լուծում գտնելով դրական արդյունքի հասնել:

Այսօր շատերի մեջ հարց է ծագում՝ ինչո՞ւ Հայաստանի հավաքականի ավագը երեկ մեկնարկային կազմում չէր: Մեր ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպման 83-րդ րոպեին՝ փոխարինելով Օզիլին: Պատասխանը ավելի քան պարզ է. Մխիթարյանը «Նյուքասլի» հետ հանդիպումից առաջ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու ծանր հանդիպում էր անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում՝ առանց փոխարինման խաղալով Բոսնիա-Հերցեգովինայի և Ֆինլանդիայի դեմ: Մոտ 10 օր թիմից կտրված լինելով և հոգնածության գործոնը ուղղակի չէին կարող բացասական ազդեցություն չունենալ: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Էմերին Մխիթարյանին ընդգրկել էր պահեստայինների շարքում: Վստահ ենք, որ եթե «Արսենալի» խաղը ցանկալի ընթացք չունենար, ապա իսպանացի մասնագետը Մխիթարյանին ավելի շուտ խաղադաշտ դուրս կբերեր արդյունքի հասնելու նպատակով:

«Արսենալի» հիմնական կազմում չէր նաև Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որը ևս խաղավարտին մոտ ասպարեզ դուրս եկավ: Գաբոնցի հարձակվողը, ինչպես Մխիթարյանը, միացել էր իր ազգային հավաքականին և մասնակցել Բուրունդիի հետ հանդիպմանը: Այստեղ մեկ այլ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ էր հիմնական կազմում բոսնիացի Կոլաշինացը, որը ևս միացել էր իր ազգային թիմում: Պաշտպանության ձախ գոտում Էմերին ուղղակի այլընտրանք չուներ: Մեկ այլ եզրային պաշտպան՝ Ստեֆան Լիխշտայները, որը հրավիրվել էր Շվեյցարիայի ազգային հավաքական, ընդհանրպաես տեղ չէր գտել «Նյուքասլի» դեմ հանդիպման հայտացուցակում:

Կարծում ենք՝ առաջիկա հանդիպումներում Հայաստանի հավաքականի ավագը ավելի շատ խաղաժամանակ կստանա: Իսկ հաջորդ հանդիպումն «Արսենալն» անցկացնելու է ապրիլի 7-ին՝ Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում հյուրընկալվելով «Էվերթոնին»: Հաղթելու դեպքում Էմերիի թիմը ևս մեկ կարևոր քայլ կկատարի 3-րդ հորիզոնականի համար պայքարում: Ապրիլի 11-ին էլ արդեն Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում «Արսենալը» «Էմեիրեյթս» մարզադաշտում առաջին հանդիպումը կանցկացնի «Նապոլիի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում