Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունները սառեցված վիճակում են․ վրացական կողմը կարող է միայն փորձել չվատթարացնել դրանք։ Այս մասին նա ասել է գերմանական Spiegel պարբերականի հետ հարցազրույցում։
Զուրաբիշվիլին դրական է համարել այն, որ «Ռուսաստանին չի հաջողվել ոչ մի սանիտիմետր խախտել ՆԱՏՕ-ի և Եվրոպայի ճանապարհին Վրաստանի քաղաքականությունը»։
«Բացասական պահ է այն, որ գործերի դրությունը սառեցված է, մենք միայն կարող եք ամեն կերպ փորձել առավել չվատթարացնել այն»,-ասել է նա։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ Ռուսաստանը չի կարող փոխել Վրաստանը, իսկ Վրաստանը չի կարող փոխել իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում։
Այժմ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկրների միջև երկխոսություն շարունակվում է ժնևյան քննարկումների շրջանակում։