Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սամվել Կարապետյանը հայտարարել է Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը թողնելու մասին

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը հայտարարել է իր զեկուցագրի համաձայն պաշտոնը թողնելու մասին: Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Կարապետյանը:

«Այսօր՝ ապրիլի 2-ին, իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից: Թողնում եմ հպարտությամբ, քանի որ այդ տարիներն իմ կենսագրության մեջ առանձնանում են ինչպես համազգային կարևորության ծանրակշիռ ռազմական ձեռքբերումներով, այնպես էլ մարդկային ու հայրենասիրական որակներով օժտված բազում զինակիցների հետ կապված անմար հիշողություններով:

ՊԲ-ում անցած զինվորական ծառայության ընթացքում իմ համար առանձնահատուկ տեղ ունի հատկապես այն ժամանակահատվածը, երբ ես զբաղեցնում էի Կենտրոնական պաշտպանական շրջանի՝ լեգենդար ЦОР-ի հրամանատարի պաշտոնը: Լինելով բանակի գլխավոր հարվածային ուժը, 1992-ից 1994 թվականներին զորամասն իր մասնակցությունն ունեցավ Արաքսից մինչև Օմար ընկած ռազմաճակատային գծում ծավալված գրեթե բոլոր մարտական գործողություններին և իր առջև դրված խնդիրը կատարեց փայլուն կերպով: Այսօր հպարտորեն կարող եմ արձանագրել, որ ձեր խոնարհ ծառայի հրամանատարությամբ գործող անձնակազմի վճռական գործողությունների շնորհիվ ոչ միայն հնարավոր եղավ 1992-ի աշնանը հակառակորդին կանգնեցնել Խաչենագետի մատույցներում, այլև պաշտպանությունից անցնելով հակահարձակման, նախ՝ ազատագրել նախկինում բռնազավթված երեք տասնյակից ավելի հայկական բնակավայրեր, ապա զարգացնելով առաջխաղացումը՝ ոչնչացնել շուրջ 60 թշնամական ռազմահենակետ: Անչափ խորհրդանշական է, որ դրանցից մեկը՝ Քարվաճառի ռազմակայանը վնասազերծվեց ուղիղ 26 տարի առաջ հենց այս նույն օրը՝ ապրիլի 2-ին:

Խորհրդանշական է նաև, որ այդ ռազմագործողությունից 23 տարի անց՝ 2016թ. տակավին այս օրը՝ ապրիլի 2-ին, այս անգամ արդեն պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով, Մարտակերտի ռազմաճակատի Սեյսուլանի ուղղությամբ գլխավորած մարտերի ընթացքում մեզ հաջողվեց հակառակորդին հասցնել զգալի կորուստներ և անառիկ պահել մեր պաշտպանությունը:

Image result for պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը

Օգտվելով առիթից ես իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն հերոս նահատակների հիշատակին, ում հետ անցել եմ արժանապատիվ մարտական ուղի:

Շնորհակալ ու երախտապարտ եմ իմ բոլոր այն զինակիցներին, ովքեր և՛ արցախյան առաջին, և՛ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում իրենց արարումներով բարձր պահեցին հայ զինվորականի անունն ու պատիվը և այսօր էլ անմնացորդ նվիրումով շարունակում են փառքով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Պաշտպանության բանակի շարքային անձնակազմին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և բարձրագույն հրամանատարական կազմին համատեղ ծառայության համար և համոզմունք հայտնում, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը պատվով կիրականացնեն իրենց առջև դրված ցանկացած մարտական խնդիր:

Ավարտելով խոսքս վստահեցնում եմ, որ բանակը եղել է, կա ու մնալու է իմ ամենօրյա մտորումների առանցքում և հայրենիքին վտանգ սպառնալու դեպքում, առանց վարկյան կորցնելու, կրկին կանգնելու եմ նրա շարքերում:

Ամենալավն ու բարին բոլորիս»,- ասված է Սամվել Կարապետյանի տարածած հայտարարության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում