Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ապրիլի 1-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղ և մասնակցել գյուղի ազատագրման 26-ամյակի շրջանակներում զոհված ազատամարտիկների հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Նախագահ Բակո Սահակյանը պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների եւ հանդես եկել ելույթով:
Նա կարևորել է Մաղավուզի ազատագրումը՝ որպես մեր ազգային-ազատագրական պայքարի նշանակալի հաղթանակներից մեկը:
Արցախի ղեկավարն ընդգծել է, որ մեր բոլոր հաղթանակների ամրապնդման լավագույն միջոցը հայրենի երկրի զարգացումն ու զորացումն է՝ անհրաժեշտ համարելով վերականգնել Մաղավուզի երբեմնի համբավն ու տնտեսական ներուժը: