ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի հետ՝ հաղորդում է ria.ru-ն:
Նշվում է, որ Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում հաջողության կապակցությամբ:
Բացի դրանից, կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաղթել է ՏԻՄ ընտրություններում: