Saturday, 14 09 2024
14:45
Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության համար այս պահին քիչ տեղ կա
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
14:15
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ

Նիկոլ Փաշինյանի օգուտները Օպերայի թատրոնի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հանդիպումից հետո Օպերայի թատրոնի ներկայացուցիչները հեռացել են կառավարության շենքի առջևից ՝ հանդիպումը գնահատելով արդյունավետ և իրենց գոհացնող։

Թատրոնի աշխատակիցները վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ վարչապետի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ Օպերայի թատրոնի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխտնօրենը: «Դրսից տնօրեն չեն բերելու, փոխտնօրենը կկատարի պարտականությունները, Օրբելյանն էլ կմնա գործադիր ղեկավար»,- ասել է հանդիպմանը մասնակցած Օպերայի թատրոնի աշխատակիցներից մեկը։ Ըստ նրա՝ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը մեծ քանակով փաստարկներ է ներկայացրել վարչապետին, թե ինչու չպետք է Օրբելյանը մնա թատրոնի տնօրեն: «Վարչապետը մեզ ասաց, որ մեզ կտա նախարարի պաշտոնակատարի կողմից ներկայացված փաստարկները, և մենք պետք է գրավոր ներկայացնենք մեր հակափաստարկները, ինչից հետո նոր հանդիպում կլինի վարչապետի հետ։ Պարոն վարչապետն ասաց, որ եթե պարզվի, որ ներկայացրած փաստարկները չեն համապատասխանում իրականությանը, թեկուզ մեկ կետը կեղծ է, անմիջապես ներկայացողը կպատժվի, կազատվի աշխատանքից»:

Այսպիսով, Օպերայի թատրոնի տնօրենի շուրջ ստեղծված իրավիճակը, գոնե ժամանակավորապես, հանգուցալուծվեց։ Հանգուցալուծվեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական միջամտությունից հետո։ Օպերայի թատրոնի աշխատակիցները, որոնց աջակցում էին մշակութային համքարության գրեթե բոլոր ներկայացուցիչները, բավարարված մնացին վարչապետից, որը, հնարավոր է, անգամ մշակույթի փոխնախարարի պաշտոնից ազատի Նազենի Ղարիբյանին։ Արդյոք սա պատահականությո՞ւն է։ Գործ ունենք հերթական խնդրահարույց իրավիճակի հե՞տ, որը հանգուցալուծվում է միայն Նիկոլ Փաշինյանի անձնական միջամտությունից հետո՝ առնվազն այդ հանրույթի ներկայացուցիչների շրջանում բարձրացնելով նրա վարկանիշը։

Վարչապետը հերթական անգամ հանդես է գալիս «հրդեհը մարողի» կարգավիճակում՝ արժանանալով այն քաղաքացիների համակրանքին, ովքեր կարող էին տուժել այդ «հրդեհի» պատճառով։ Իսկ տվյալ դեպքում ստեղծված իրավիճակից վարչապետի վարկանիշային օգուտները բազմապատիկ են, քանի որ նա մի հանդիպմամբ արժանացավ հանրային կարծիքի, մեծ թվով շերտերի վրա ազդեցություն ունեցող խավի՝ մշակույթի ներկայացուցիչների համակրանքին։ Նման վարկանիշային աճ արձանագրելու համար անհրաժեշտ կլիներ երկարատև, տքնաջան աշխատանք, մինչդեռ այդ արդյունքը Նիկոլ Փաշինյանը ապահովեց ընդամենը մեկ հանդիպմամբ։

Քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, պատահականություններ չեն լինում, և մեծ հավանականությամբ սա հենց այդ դեպքերից է։

Ինչ վերաբերում է բուն խնդրին՝ Օպերայի թատրոնի տնօրենի ազատմանը, ապա պետք է արձանագրել, որ սա կառավարման համակարգային ճգնաժամի տեղային արտահայտություն է։ Չմոռանանք, որ Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հրաման է ստորագրել մշակույթի փոխնախարարը՝ այն պարզ պատճառով, որ մշակույթի նախարարություն այլևս գոյություն չունի։ Այն, ինչպես հայտնի է, միավորվելու է կրթության և գիտության նախարարությանը։

Մշակույթի ոլորտի գրեթե բոլոր գործիչները քննադատել են մշակույթի նախարարությունը լուծարելու որոշումը՝ հայտարարելով, որ մշակույթի ոլորտն ունի առանձին նախարարության կարիք։ Կառավարությունը, սակայն, չանսաց այդ քննադատությանը և Ազգային ժողով է ներկայացրել կառավարության կառուցվածքի մասին այնպիսի նախագիծ, որում մշակույթի նախարարությունը ներառվում է կրթության և գիտության նախարարության կազմում։ Այնպես որ, առաջիկայում նման միջադեպերը շատ ավելի հաճախակի են լինելու։

Կրթությունը որպես առաջնահերթություն հռչակած երկրի կրթության և գիտության նախարարը անգամ ֆիզիկապես չի կարողանալու անձամբ զբաղվել մշակույթի ոլորտի խնդիրներով՝ այն դեպքում, երբ մշակույթի մարդիկ, որպես կանոն, ցանկանում են գործ ունենալ առաջին դեմքի հետ։

Արդյունքում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնելու կառավարության շենքի առջև և, արժանանալով վարչապետի ընդունելությանը, գոհ հեռանալու են։ Արդյունքում տուժելու է մշակույթի բնագավառը, փոխարենը բարձրանալու է վարչապետի վարկանիշը։

Հատկապես մշակույթի կառավարման ոլորտում կամայականությունները, ըստ մշակութային ճաշակի կառավարումը անթույլատրելի են։ Մշակույթի ոլորտը պետք է զերծ լինի դրա կառավարիչների անհատական համակրանքներից ու հակակրանքներից, որոնք հանգեցնում են այնպիսի իրավիճակների, որ հանգուցալուծում է երկրի առաջին դեմքը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում