Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀՀ սահմանակից Իգդիրի նահանգում երկար ժամանակ հաղթող էր համարվում ազգայնական MHP կուսակցությունը, սակայն ձայների 99 տոկոսի հաշվարկի արդյունքում պարզ է դարձել, որ հաղթել է քրդամետ HDP կուսակցությունը:
Հավաքելով ձայների 50.09 տոկոսը՝ HDP կուսակցության ներկայացուցիչ Յաշար Աքքուշը դարձել է Իգդիրի ղեկավար:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ այս թեկնածուն հայկական արմատներ ունի:
ՀՀ սահմանակից Կարսի նահանգում ևս հաղթել է քրդամետ կուսակցությունը՝ 29.54 տոկոսով առաջ անցնելով MHP-ից:
Տևական ժամանակ Թուրքիայի իշխանությունը ՀՀ սահմանակից նահանգներում ազգայնական MHP կուսակցության քարոզչություն էր իրականացնում, ինչին աջակցում էին նաև այդ նահանգներում վերաբնակեցված ադրբեջանցիները: