Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: