Բրիտանական Vibrant Vegan Co. ընկերությունը համի ղեկավարի աշխատատեղ է բացել: Համապատասխան թեկնածուն պետք է ճանապարհորդի ամբողջ աշխարհով և անծանոթ ուտեստներ համտեսի, հաղորդում է Insider-ը:
Հիմնական նպատակը նոր և հաջող համադրություն գտնելն է, որն ընկերությունը կկարողանա օգտագործել արտադրությունում:
Vibrant Vegan Co.-ի նոր աշխատակիցը կաշխատի շաբաթական 35 ժամ: Հաջող գտածոի դեպքում նա պարտավոր է ապահովել անհրաժեշտ բաղադրիչների մատակարարումն Անգլիա:
Ընկերությունը երաշխավորում է բոլոր դժվարությունների և ծախսերի փոխհատուցումը, ինչպես նաև 28-օրյա արձակուրդ: Տարեկան աշխատողը կստանա 66 հազար դոլար:
Դիմորդը պետք է սննդի արտադրության ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունենա: Բացի այդ, նա պետք է ապահովի, որ բոլոր բաղադրիչներն օրգանական ծագում ունենան: