Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Մեզ համար սա ռեալ փորձառություն էր՝ զգալու պատերազմի «հոտը». Արցախի ՄԻՊ-ը վերհիշում է Ապրիլյան քառօրյա պատերազմը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառներին։

Բեգլարյանի խոսքերով՝ կան սուբյեկտիվ և օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ թե՛ ներսում և թե՛ արտաքին ճակատում. «Դրանք աշխարհաքաղաքական հանգամանքներն են, ռազմաքաղաքական պայմանները, Ադրբեջանի ներքին իրավիճակը, Ադրբեջան-կոնկրետ պետություններ հարաբերությունները, Հայաստան-կոնկրետ պետություններ հարաբերությունները»։

Մեր զրուցակիցը նշեց՝ անհնար է, որ որևէ կողմ պատերազմում բացթողումներ չունենար. «Բայց նման պատերազմները կամ «առիթները» նաև հնարավորություն են տալիս հասկանալու այդ բացթողումները, որպեսզի կանխենք ավելի լայնամասշտաբ խնդիրների հետ հետագա առերեսումը, ավելի բաց տեքստով ասած՝ կանխարգելենք ավելի լայնամասշտաբ պատերազմը»։

Արտակ Բեգլարյանը կասկածում է, որ Ադրբեջանը լուրջ հետևություններ կանի միջազգային կառույցների որոշումներից. «Բայց մեր պետությունը, մարդու իրավունքներին աջակցող միջազգային կառույցները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռք առնեն, որ Ադրբեջանը վերացնի կամ առնվազն մեղմացնի իր հայատյաց քաղաքականությունը»։

Արցախի ՄԻՊ-ը կարծում է, որ Արցախի հասարակությունը որոշ չափով փոխվել է 2016 թվականի պատերազմից հետո. «Հասարակության մեջ իր դինամիկ տեղն ունի երիտասարդությունը, որն 90-ականների պատերազմը չի հիշում, մեզ համար սա ռեալ փորձառություն էր՝ զգալու պատերազմի «հոտը»։ Այո՛, հասարակությունը հետևություններ է արել, և հասարակության մտածողության մեջ կան փոփոխություններ։ Չպետք է թերագնահատել պատերազմի ռիսկը, չպետք է թերագնահատել հակառակորդի հնարավորություններն ու նպատակները»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում