Թուրքիայում ընթացող ավագանու ընտրությունների ժամանակ բախումների հետևանքով երկու մարդ է սպանվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Anadolu թուրքական գործակալությանը:
AP-ի հաղորդմամբ, Մալաթիա նահանգի թեկնածուների կողմնակիցների միջև կոնֆլիկտի հետևանքով երկու մարդ է զոհվել, իսկ Դիարբեքիր նահանգում նմանօրինակ բախումների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է:
Եվս 12 մարդ թեթև վնասվածքներ է ստացել Սիրիայի սահմանակից Շանլիուրֆա քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով:
Ստամբուլի Կադիքեյ շրջանում երկու մարդ վիրավորվել է թեկնածուների բարեկամների միջև ծեծկռտուքի հետևանքով:
Այսօր, մարտի 31-ին, Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են ընթանում: