Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Հոկտեմբերի 27-ի բացահայտման լրջագույն պատասխանատվությունը ներկա իշխանության վրա բարդելը կլինի «պադստավկա»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյան, վերջին շրջանում կրկին ակտիվացել են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման մասին խոսակցությունները։ Որքանո՞վ եք հավանական համարում այս գործը վերաբացումը։

– Վերաբացումն այլ բան է, բացահայտումն՝ այլ: Վերաբացել, թերևս, հնարավոր է: Պարզապես խնդիրը պետք է ֆիքսել՝ ինչո՞ւ վերաբացել, եթե մինչև վերջ բացահայտելն այս պահին անհնար է լինելու: Իսկ անհնար է լինելու, քանի դեռ մեր երկիրն անկախացման ճանապարհի մի մասն է անցել, և այսօր էլ տիտանական ճիգեր է անում անկախության չափաբաժինը մեծացնելու: Տեսականորեն պետք է, որ մի շարք մոտիվներ լինեն խնդիրը հենց այսօր վերարծարծելու համար, բայց այդ մոտիվներից հիմնականներին կարող է ծանոթ լինել լուրջ տեղեկատվության տիրապետողների քաղաքական խիստ նեղ շրջանակ, այն էլ՝ ոչ այնքան Հայաստանում:

Ի՞նչ եք կարծում, արդյոք միայն Ռոբերտ Քոչարյանի գրքում առկա անճշտությունները, փաստերի խեղաթյուրումը նպաստեցին թեմայի շուրջ քննարկումների ծավալմանը, թե՞ կա հանրային պահանջ այդ գործը, ի վերջո, բացահայտելու։

– Պարոն Քոչարյանի գրառումները գուցե նպաստեցին, որ ոմանց նյարդերը տեղի տան, բայց դե նման բաները նախապատրաստողները հենց դրա վրա էլ դրույք են կատարում՝ հաշվառելով անհատական փսիխոգրամաները: Իսկ մեր պետականության ամենասև այդ էջը մինչև վերջ բացահայտելու հանրային պահանջ միշտ էլ եղել է և կա, թեև հանրությունն իր համար վաղուց բացահայտել է և, ատամները կրճտացնելով ու իմաստուն համբերատարությամբ, սպասել 20 տարի: Մեր ազգային հավաքական իմաստնությունն այնքան զորեղ է, որ կարող է լիարժեք բացահայտմանը սպասել որքան անհրաժեշտ է՝ մինչև պատեհ առիթն ու ժամանակները: Եվ կրկնեմ՝ դա կարող է բացահայտվել, երբ մեր երկիրն իրապես անկախ կդառնա, դուրս կգա իր արբանյակային կարգավիճակից: Ինքս չէի ուզենա գործիք լինել նման քննարկումների համար: Դա մեր խաղը չէ, եթե իհարկե լրիվ ուրիշ տեղերում լրիվ ուրիշ պայմանավորվածություններ չկան:

Հայաստանի գործող իշխանություններն արդյո՞ք կկարողանան բացահայտել հոկտեմբերի 27-ը, լույս սփռել այդ գործի վրա։

– Հոկտեմբերի 27-ի բացահայտման լրջագույն պատասխանատվությունը մեր ներկա իշխանության վրա բարդելը կլիներ խորը անբարոյականություն, իշխանությանը նենգադավել («պադստավկա անել»), Հայաստանը դնել է՛լ ավելի բարդ վիճակի մեջ: Եվ խնդիրն ամենևին էլ այն չէ, թե մեր ներկա իշխանությունը կկարողանա՞, թե՞ ոչ. խնդիրն այսօր նրանից այդպիսի բան պահանջելն է: Դա նույնն է, թե իշխանությանը մեղադրել, թե ինչո՛ւ իրավամբ մեր ազգին պատկանող Վանը կամ Խարբերդը չի վերադարձնում:

Հոկտեմբերի 27-ի աշխարհաքաղաքական կոնտեքստը չի խանգարի՞ գործի բացահայտմանը։ Արդյո՞ք իշխանությունը կգնա մինչև վերջ։

– Խոսքը հենց աշխարհաքաղաքական կոնտեքստի մասին է: Իշխանությունը Հայաստանի պետության թշնամին չէ, որ փորձի մինչև վերջ գնալ: Կա քարը նետելու և քարը հավաքելու ժամանակը: Կիսաճշմարտությունը հաճախ ավելի վնասակար է, քան բացահայտ սուտը: Մենք այստեղ գործ ունենք հոգևոր անվտանգության լուրջ բաղադրիչի հետ – երբևէ դուրս գալո՞ւ ենք պռատության, «մթոմության» հոգեբանական և աշխարհայացքային կործանիչ շրջապտույտից, դառնալո՞ւ ենք լիարժեք, թե՞ վաղվա պոետն էլ է երգելու. «Միայն ստվեր խիզախության, և իբր վերջ՝ ապտակն ուժգին մեր պատմության»:

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը օրեր առաջ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ադրբեջանցիների հետ բանակցել է Մեղրին Լաչինի հետ փոխանակելու տարբերակը, իսկ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դեմ են եղել այդ տարբերակին։ Արդյո՞ք Մեղրիի տարբերակն ու հոկտեմբերի 27-ը կապ ունեն իրար հետ։

– Հոկտեմբերի 27-ի հետ շատ բան կապ ունի, այդ թվում՝ Մեղրիի հարցը: Մեղրիի մասին, որքանով որ մեր պետականությանը չէինք վնասի, մենք ասուլիսներով, հարցազրույցներով, հանրահավաքներով չափազանց կոշտ հանդես ենք եկել դեռևս 2000-2001թթ.-ին: «Հիշողությունն է հաշտության գաղտնիքը»,- ասում է հրեական իմաստնությունը. կարելի է բացել այդ ժամանակվա մամուլը, ուր հենց ինձնից, Պետրոս Մակեյանից, Շանթ Հարությունյանից և էլի մեկ-երկուսից զատ քիչ բան կտեսնենք:

Բայց հիմա մի՞թե դա է մեր պետականությանը նետված մարտահրավերը, մի՞թե մեր ազգային-պետական օրակարգը պետք չէ ձևավորել հայացքներս ապագային հառած՝ ներկան կերտելով: Պատմությունն այնքանով է կարևոր, որքանով ձևակերպել է մեր Հակոբ Պարոնյանը՝ «Ի՞նչ է պատմությունը – ետևդ նայել՝ առջևդ տեսնել»: Մեղրիի խնդիրն այսօր դարձյալ հրատապ է դառնում, բայց ոչ Հոկտեմբերի 27-ի համատեքստում, այլ այն պատճառով, որ ռուսական, ամերիկյան, եվրոպական աղբյուրները չափաբաժիններով հրապարակ են նետում մտահոգիչ տեղեկույթներ Նախիջևանի շուրջ տարբեր կենտրոնների, մեղմ ասած, հետաքրքրությունների մասին, ԴԱԻՇ-ի ծրագրերի մասին և մեզ համար կենսական այլ բաների մասին, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, լրագրական հանրույթները զլանում են տեսնել՝ «վազքով տարված ու զբաղված»: Մենք հայտնվել ենք 1920թ.-ի ապրիլ-մայիսյան վիճակին շատ նման մի կացության մեջ: Աստված չանի, որ հետևանքները նույնը լինեն, որ դարձյալ «անիվը կոտրվի իր սիրած փոսում»: Հայ միտքն ա՛յս ուղղությամբ մտահոգվելու անհրաժեշտություն ունի և ոչ թե կեղծ ու շեղող և, մանավանդ, օտար օրակարգերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում