Հայտնի հնդկական Գոա հանգստավայրի լողափերի ձյունաճերմակ ավազը մազութի պատճառով ներկվել է սև գույնով: Նավթի թափոններից ամենից շատ տուժել են Արամբոլը, Մանդրեմը և Կալանգուտը: Սոցցանցում կադրերից երևում է, որ դրախտային անկյունները գործնականում ամայացել են:
Տեղի բնակիչները ամեն ինչում մեղադրում են տանկերներին, որոնք լվանում են ափից ոչ հեռու: Նրանց խոսքով՝ միջսեզոնային ընթացքում փոխվում է հոսքը, և նավթամթերքների թափոնները կպչում են լողափերին:
Այժմ զբոսաշրջիկները ստիպված են սոցցանցերում կիսվել մազութից ազատվելու միջոցներով. այն դժվար է հանել և մաշկից, և հագուստից:
Oil spill at Morgim beach Goa @EnvAgency @OceanHeroesHQ #Goa @fayedsouza pic.twitter.com/9ZkqBNWI8i
— Y Gohil (@Yogiraj2250) March 27, 2019