«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսին, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, նշեց, որ այդ հանդիպումը կարելի էր գնահատել բանակցություններ, քանի որ առաջին հանդիպումն էր եռանախագահների միջնորդությամբ և մասամբ մասնակցությամբ:
Նրա կարծիքով՝ Փաշինյանը-Ալիևը առանձնազրույցի ժամանակ կողմերը իրենց դիրքորոշումն են հայտել և խոսել մադրիդյան սկզբունքների հունի մասին: