shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 23-ին, Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 20:50-ի սահմաններում Վայքի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Վայքի բաժին, որ Ջերմուկի խճուղի 14 շենքի դիմացից իրենց մոտ է տեղափոխվել նշված շենքի բնակիչ, 22-ամյա Գաբրիել Վիրաբյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 138-րդ կմ հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Գ. Վիրաբյանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Մանրամասները՝ shamshyan.com-ում