Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների՝ հունիսի 25-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մոտ 200 դեպք:
Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց, այդ թվում՝ նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն կատարել են իրենց մարտական խնդիրը և առանց կորուստների ճնշել հակառակորդի կրակային ակտիվությունը:









































