Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը երեկ երրորդ անգամ անընդմեջ մերժել է ԵՄ-ից երկրի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի նախագիծը՝ գրում է TASS- ը:
Վարչապետ Թերեզա Մեյի կառավարության հեղինակած գործարքին դեմ է քվեարկել 344 պատգամավոր, 286 պատգամավոր կողմ է քվեարկել։
Գործարքի ընդունումը կնշանակեր, որ պատգամավորները մինչև մայիսի 22-ը ժամանակ կունենային ԵՄ-ից «ամուսնալուծվելու» վերաբերյալ բոլոր մնացած հարցերը քննարկելու, իսկ Բրիտանիան եվրոպական համայնքը կլքեր ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում։
Քվեարկութան ներկա արդյունքը նշանակում է, որ «կոշտ», այսինքն առանց գործարքի Brexit-ի վտանգը աճում է։ Քվեարկությունից հետո Մեյը հայտարարել է, որ խորհրդարանը ապրիլի 1-ին կշարունակի այլընտրանք փնտրել Brexit-ին։