Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա թուրք գործընկեր Մեվլյութ Չավուշօղլուի հանդիպումը մեկնարկել է պարելու վերաբերյալ կատակով։ Տեսանյութը հրապարակվել է վարչության Twitter-ում։
«Դուք ինչ-որ բանի՞ եք սպասում։ Դուք ուզում եք, որ մենք շարժվե՞նք, պարե՞նք»,- հարցրել է Լավրովը լրագրողներին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարարը մարտի 28-ից 29-ը պաշտոնական այցով գտնվում է Անթալիայում, որտեղ անց է կացվում Ռազմավարական ծրագրման միացյալ խմբի 7-րդ նստաշրջանը։