Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Սերժ Սարգսյանի ուղերձը. ժամանակը մոտենում է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը մոտենում է և նա կպատասխանի հանրությանը հուզող բոլոր հարցերին: Աշոտյանը, իհարկե, չի մանրամասնել, թե ինչքան է մոտ այդ ժամանակը՝ ասելով, թե կխոսի Սերժ Սարգսյանի փոխարեն: Այս դեպքում իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Սարգսյանն է նրան հորդորել խոսել թեկուզ այդքանն ու ասել, որ ժամանակը մոտենում է: Որովհետև, առնվազն այդքանով Աշոտյանը խոսել է նրա փոխարեն: Իսկ Սերժ Սարգսյանն օրեր առաջ Շախմատի տանն ընդամենը հայտարարել էր, որ կխոսի, երբ ժամանակը գա: Մոտ է այդ ժամանակը, թե հեռու, նա չէր ասել:

Այդպիսով, հիմք կա եզրակացնելու, որ Արմեն Աշոտյանը բարձրաձայնել է Սերժ Սարգսյանի ուղերձը, հայտարարելով, թե մոտ է նրա խոսելու ժամանակը: Ինչն է հատկապես դա պայմանավորելու՝ խոսելը և հարցերին պատասխանելը, այդքան էլ պարզ չէ, սակայն պետք է նկատի առնել մի հատկանշական հանգամանք: Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակի «մոտենալու» մասին Արմեն Աշոտյանը բարձրաձայնում է բավականին հետաքրքիր մի իրողության ֆոնին: Ռուսաստանի «Վեստի» հեռուստաալիքը և էլի լրատվամիջոցներ հանկարծ հիշել են Ռոբերտ Քոչարյանի գործը, նրան դասակարգել քաղբանտարկյալ, Նիկոլ Փաշինյանին մեղադրել քաղաքական վրեժի համար, նաև անդրադարձել հայտնի գաղտնալսումներին: Ինչո՞ւ հանկարծ: Եվ արդյո՞ք դա Վիեննայի հանդիպումից առաջ Հայաստանի իշխանության վրա ճնշման փորձ է: Մյուս կողմից, առաջին անգամը չէ, որ Մոսկվայից անդրադառնում են Քոչարյանին, անգամ Պուտինն է երկու անգամ շնորհավորել նրան, Լազարևյան մի ամբողջ ակումբ է ստեղծվել նրա համար: Արդյո՞ք պաշտոնական Մոսկվան այդքան անզոր է դարձել Հայաստանի դեմ, որ չի կարողանում լուծել մի Ռոբերտ Քոչարյանի հարց և ստիպված է պարբերաբար անդրադառնալ այդ թեմային: Թե՞ Մոսկվան պարզապես քարոզչական տարածք է տրամադրել երկրորդ նախագահին, այսպես ասած՝ հին ընկերության կարգով՝ համարելով, որ դրանից օգուտ կա, իսկ վնաս՝ ոչ, սակայն չհետապնդելով նրա ազատման հատուկ նպատակ:

Այս առումով իրավիճակը իսկապես անսովոր է և բավականին բարդ, առավել ևս, որ այս տիրույթում բավականին նշմարելի են նաև Հայաստանի իշխող համակարգի նախկին երկու առանցքային բևեռների կամ բևեռատերերի բարդ փոխհարաբերությունների պարզաբանման տարրերը:

Հատկապես հաշվի առնելով այն, որ դրանք նախորդ տասնամյակում էլ բավականին հաճախ են անցել Ռուսաստանով և բավականին բարդ ու ծանր հետևանքներ ունեցել Հայաստանի համար: Այս առումով, ահա, խիստ հետաքրքիր է, որ ռուսական «Վեստիով» Ռոբերտ Քոչարյանի գործին ծավալուն և կարեկից անդրադարձից հետո Սերժ Սարգսյանն իր տեղեկատվական խողովակով հայտարարում է, որ մոտենում է իր խոսելու բանը, ինչն այլ կերպ հնարավոր է դիտարկել, որ մոտենում է Քոչարյան-«Վեստիին» պատասխանելու ժամանակը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում