Քիչ առաջ ավարտված Մանկական Եվրատեսիլ 2010 մրցույթում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը` իր «Մամա» երգով, գրավեց առաջին տեղը` ընդամենը մեկ միավորով շրջանցելով Ռուսաստանի ներկայացուցչին:
Սա Հայաստանի առաջին հաղթանակն է այս մրցույթում: Հիշեցնենք, մինչ այս մեր երեխաների գրաված ամենաբարձր տեղը երկրորդն էր: