Saturday, 20 04 2024
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը

44-ի փոխարեն՝ 40 տոննա. Վրաստանի տարածքով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել

Ցամաքային ճանապարհով Վրաստանի տարածքով ցորենի ներկրման հետ կապված կրկին խոչընդոտներ են ստեղծվել։ Վրացական կողմից բեռնափոխադրողներին երեկ տեղեկացրել են, որ վաղվանից ցորենով բեռնված մեքենաները պետք է կշռեն ոչ թե 44 տոննա, այլ 40։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցեցին բեռնափոխադրողները։ «Տարօրինակ, մեզ համար անհասկանալի պայմաններ են ներկայացվում։ Միջազգային բեռնափոխադրման չափանիշներով բեռնատարն ու բեռը միասին պետք է կշռեն 44 տոննա։ Իսկ հիմա Վրաստանում մեկ գիշերվա մեջ որոշել են, որ մեքենան ու բեռը պետք է լինի 40 տոննա։ Ընդ որում՝ խոսքը մասնավորապես վերաբերում է ցորենին»,- ասաց բեռնափոխադրողը։

Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերին Վրաստանի կառավարությունը փոփոխություններ իրականացրեց՝ արգելելով ցամաքային ճանապարհով հացահատիկ տեղափոխումը՝ պատճառաբանությամբ, թե ճանապարհների որակը փչանում է այդ փոխադրումներից։ Նրանց ուսումնասիրություններով՝ հացահատիկով բեռնված մեկ մեքենան ավտոճանապարհին շատ ավելի վնաս էր հասցնում, քան 20 հազար մարդատար մեքենան։ Բարձրացված դժգոհության ու բողոքի ակցիաների արդյունքում Վրաստանի կառավարությունը ցամաքային ճանապարհով ցորենի ներկրման արգելքի հետ կապված որոշումը հետաձգեց մեկ տարով՝ մինչև 2019 թվականի հոկտեմբեր ամիսը։ Մինչև հոկտեմբեր, սակայն լրացուցիչ խոչընդոտներ են առաջ գալիս։ «Սա սկիզբն է։ Իրենք նախկինում օրենքը փոխեցին, ընդվզում եղավ, հետո վերանայվեց այդ օրենքը, բայց հիմա փորձում են նման կերպով կրկին գալ իրենց նախկին որոշմանը։ Սկիզբ են դնում այդ արգելքին այսպիսով, որը, սակայն, որևէ հիմնավորում չունի։

Իրենք որևէ հրաման, որոշում ցույց չեն տալիս։ Երեկ Վրաստանի տարածք մտնող մեքենաները կանգնեցրել են, զգուշացրել, որ վաղվանից մեքենան ու բեռը պետք է 40 տոննա լինի։ Բայց կրկնում եմ, դա միջազգային բեռնափոխադրում է և չի կարող միակողմանի, մի երկրի կողմից փոփոխություններ արվեն։ Այն էլ փոփոխությունը վերաբերում է միայն ցորենին, որը շատ զավեշտալի է։ Ասենք, եթե բեռնատարը բեռնված է երկաթով կամ, ասենք, տախտակով, նորմալ է, կարող է կշռել 44 տոննա։ Երկաթով կամ տախտակով բեռնված 44 տոննա բեռնատարը ճանապարհին վնաս չի տալիս, իսկ 44 տոննա հացահատիկով բեռնվածը վնաս է տալիս։ Սա գալիս է ապացուցելու, որ կոնկրետ որոշում կա ցորենի մասով ու իրենք ամեն կերպ, ամեն ինչ անում են, որ ցամաքային ճանապարհով ցորեն չներկրվի իրենց տարածքով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ըստ զգուշացման, եթե վաղվանից բեռնատարը կշռի 44 տոննա, ապա 4 տոննան հետ է ուղարկվելու մաքսակետից։ «Իսկ եթե հետ չուղարկվի, ապա առաջ կգան կոռուպցիոն երևույթներ։ Փող կուզեն, որ բաց թողնեն մեքենան։ Այնպես որ, այս խնդիրը նույնպես պետք է կարգավորվի»,- եզրափակեց մեր զրուցակից բեռնափոխադրողը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում