ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է վրացական կողմի հետ համագործակցությունն ընդլայնեու դաշինքի պատրաստակամության մասին՝ հաղորդում է TASS- ը `վկայակոչելով վրացական լրատվամիջոցները:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Թբիլիսին ունի բոլոր հնարավորությունները դաշինքին ինտեգրվելու գործընթացը շարունակելու համար:
«Դաշինքը նախատեսում է հստակ քայլեր` ուղղված Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցում Վրաստանի հետ համագործակցության խորացմանը և ընդլայնմանը»,- ասաց Ապատուրայը: