NASA-ի գիտնականները Գերնական ավիացիայի և տիեզերագնացության կենտրոնի հետ համատեղ կամավորներին հրավիրում են հանուն գիտության 60 օր պառկել մահճակալի վրա։
Առաջին հայացքից նման աշխատանքի մասին կարելի է միայն երազել։ Սակայն պետք չէ շտապել եզրակացություններ անելիս։ Համաձայն NASA-ի պահանջների՝ կամավորները չեն կարող ոչ միայն վեր կենալ մահճակալից, այլ նաև փոքր-ին բարձրացնել գլուխը։ Լոգանքի, սննդի և սննդից ազատվելու կարիքները ևս ստիպված կլինեն հոգալ պառկած վիճակում։
Կամավորներին խոստանում են վճարել 16,5 հազար եվրո։